Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը դեռ մարտ ամսին պետք է թատերասերների դատին հանձներ Ռոդոլֆո Սանտանայի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումը: Համավարակով պայմանավորված՝ առաջնախաղը հետաձգվել է:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ծրագրի մեկնարկը:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին:
Համավարակի տարածման հետևանքով ինչպես Հայաստանի բազմաթիվ մշակութային կառույցներ, այնպես էլ Նկարիչների միությունը ստիպված էր երկար ժամանակով դադարեցնել ակտիվ գործունեությունը:
Կորոնավիրուսի տարածման պատճառով Հայաստանի կինեմատոգրաֆիստների միությունը ստիպված հետաձգում է մի շարք միջոցառումներ, որոնցով նախատեսում էր հարգանքի տուրք մատուցել Ռոբերտ Սահակյանցի 70 և Ռուբեն Գևորգյանցի 75-ամյակներին:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 27-ին «Սինեմա սթար»-ում տեղի կունենա Ատոմ Էգոյանի «Պատվավոր հյուր» ֆիլմի ցուցադրությունը:
Մոսկվայի դրամատիկական թատրոնի կոլեկտիվը ընդհանուր ժողովի ժամանակ որոշում է կայացրել դիմել մայրաքաղաքի մշակույթի դեպարտամենտին՝ թատրոնը Արմեն Ջիգարխանյանի անունով կոչելու խնդրանքով:
Իտալացի հանրահայտ ակորդեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարքին, որը բազմիցս ելույթներով հանդես է եկել Հայաստանում, Արցախին նվիրված ստեղծագործություն է նարեկայացրել:
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը կազմվել է հոկտեմբերի վաճառքների հիման վրա:
Այս ծանր օրերին մշակույթը շարունակում է փրկօղակ լինել: Հայաստանում կազմակերպվում են փառատոններ, որոնք մարդկանց հնարավորություն են տալիս մի փոքր շեղվել ծանր առօրյայից և առաջ նայել:
Իտալիայի առաջատար համալսարանների գիտնականները և աշխարհի այլ համալսարանների՝ ազգությամբ իտալացի գիտնականները Լեռնային Ղարաբաղի քաղաքական, հումանիտար և մշակութային իրավիճակի վերաբերյալ բաց նամակ են հղել Իտալիայի իշխանություններին։
Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում շինարարական և վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Աջակցություն կինոթատրոններին» ծրագրի շրջանակում նոյեմբերի 23-ին «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի կունենա Մարկ դի Դոմենիկոյի «Ազնավուրը Շառլի աչքերով» ֆիլմի ցուցադրությունը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի պատմամշակութային օբյեկտների պահպանման հարցում և նախատեսում է այնտեղ ուղարկել մասնագետների խումբ:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում նոյեմբերի 17-ին տեղի ունեցավ «Փոխկախվածություն» ֆիլմի երևանյան պրեմիերան։
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակում նոյեմբերի ընթացքում կանադական ֆիլմերի հատուկ ծրագիր է իրականացնում։
Արցախի՝ Ադրբեջանի կողմից գրավված եւ նոյեմբերի 10-ի հրադադարով առաջիկայում հանձնվող տարածքներում են գտնվում հարյուրավոր պատմամշակութային արժեք ներկայացնող կոթողներ։
Մյունխենում գործող hանրահայտ ECM ձայնագրման ստուդիան օրերս թողարկել է Տիգրան Մանսուրյանի «Հոգուով իմոյ» (Con anima) հեղինակային ձայնասկավառակը, որում ընդգրկված է սիրված կոմպոզիտորի վեց ստեղծագործություն:
Սիմֆերոպոլի օդանավակայանում տեղի է ունեցել հայ մեծանուն ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրիի բացման արարողությունը:
«Unity Production»-ի թիմը նախաձեռնել է հայ զինվորին և արցախյան պատերազմին նվիրված նոր տեսահոլովակի նկարահանում: Երգի հեղինակն Էդմոնդ Մակարյանն է, գործիքավորումը՝ Դեր Հովայի, տեսահոլովակի ռեժիսորն է Արթուր Մանուկյանը: «Unity Production»-ը տեղեկացնում է, որ հայ զինվորներին նվիրված երգը կատարել են Իվետա Մուկուչյանը, Գոռ Սուջյանը, Սևակ Ամրոյանը, Սևակ Խանաղյանը, Սրբուհի Սարգսյանը, Սոնա Ռուբենյանը, ինչպես նաև Արթուր Խաչենցը, ով այս օրերին առաջնագծում է և թիկունքում էր մի քանի օրով՝ տեսահոլովակում նկարահանվելու նպատակով:
Արցախի Տիգրանակերտը գտնվում է Արցախի հանրապետության Ասկերանի շրջանում, լեռնաշխարհի երկրորդ խոշոր գետի` Խաչենագետի ներքնահովտում: Այն տարածվում է Վանքասար լեռան հարավ-արևմտյան ներքնալանջի վրա և դրան կից գոգավորությունում` Արքայական աղբյուրների հարևանությամբ, զբաղեցնելով ավելի քան 70 հեկտար տարածություն: Քաղաքը մ.թ.ա. 90-ական թթ. վերջերին հիմնել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծը (95-55 թթ. մ.թ.ա.):
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը՝ իր «Աջակցություն կինոթատրոններին» նախագծի շրջանակներում նոյեմբերի ընթացքում գերմանական ֆիլմերի հատուկ ծրագիր կիրականացնի, որը նվիրված կլինի Գերմանիայի վերամիավորման 30-ամյակին։
Հեղինակավոր System of a Down ռոք խումբը վերջին 15 տարվա ընթացքում երկու նոր երգ է գրել, որոնք նվիրված են Արցախում ընթացող պատերազմին:
«Մեր բոլոր զինվորներին ես մաղթում եմ առողջություն, անփորձանք լինեն։ Ամբողջ ժողովուրդն իրենց սիրում է, նրանց հերոսական արարքները փառավորում ու դրանով է ապրում՝ սպասելով սխրանքների։ Այսօրվա պատերազմը նաև գիտության պատերազմ է։ Պետք է մեր վերաբերմունքը թեքվի դեպի նոր տեսակի ռազմական գիտահենք արտադրություն»,- եզրափակեց ՀՀ Գրողների միության նախագահը:
Հայաստանը չի մասնակցի «Մանկական Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթին՝ Արցախի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների և համավարակի պայմաններում: Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռուստաընկերությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 17-րդ կինոփառատոնի շրջանակում հարգանքի տուրք կմատուցի հայ կինոյի մեծանուն վարպետներին:
Ո՞վ էր Գոհար աղան, ում անունը կրող մզկիթը Շուշիում 2020 թվականի նոյեմբերի 1-ին թիրախավորվել է ադրբեջանաթուրքաահաբեկչական կազմավորման կողմից:
Կաննի կինոփառատոնում ընդգրկված և Արցախին նվիրված Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմի համահայկական պրեմիերայով նոյեմբերի 1-ին՝ ժամը 19:00-ին, Կինոյի տանը կտրվի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի «Նվիրում Արցախին» նախագծի մեկնարկը։
Նոյեմբերի 1-ին լրանում է հայ անվանի կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 149-ամյակը։ Օրվան նվիրված` Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը «Հիկարի» հայ-ճապոնական գիտական, կրթական, մշակութային կենտրոնի հետ կիրականացնի «Խաղաղության կռունկներ» միջոցառումը, որի շրջանակում կկազմակերպվի կոմպոզիտորի` մանկուց սիրված օրիգամիների և սեփական բաղադրատոմսով կակաոյի պատրաստում:
Եվրոպայում ճանաչում վայելող մի շարք հայ արտիստներ, համագործակցելով օտարազգի գործընկերների հետ, համախմբվել են հանուն Արցախի: