Պրեմիերա Կինոյի տանը. կցուցադրվի Վոն Փիլիկյանի «Թռիչք» ֆիլմը
Հայկական ծագումով անգլիացի կինոռեժիսոր Վոն Փիլիկյանի «Թռիչք» վավերագրական ֆիլմը կներկայացվի Երևանում: Կինոնկարը, որն անդրադառնում է ներգաղթյալների խնդիրներին, կցուցադրվի հունիսի 23-ին Կինոյի տան փոքր կինոսրահում:
Կինոդիտումից հետո ներկաները հնարավորություն կունենան քննարկելու ժապավենը հենց կինոռեժիսորի հետ: