
Հունաստանում գտել են 9 տարի առաջ գողացված Պիկասոյի կտավը

Հունաստանում գտել են Պաբլո Պիկասոյի «Կնոջ գլուխը» կտավը, որը Հունաստանի ազգային պատկերասրահից գողացել էին ինը տարի առաջ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը, վկայակոչելով Աթենքի ոստիկանությանը։
Նաեւ հաջողվել է գտնել Փիթեր Մոնդրիանի «Հողմաղաց» նկարը, որը գողացել էին Պիկասոյի կտավի եւ եւս մեկ ստեղծագործության հետ միասին: Հանցագործները մի քանի րոպեում երեք նկար են գողացել 2012 թվականին:
Կտավները գտել են այն բանից մի քանի ամիս անց, երբ ոստիկանությունը հայտարարեց, որ դրանք, ենթադրվում է, մինչեւ այժմ գտնվում են Հունաստանում:
Պիկասոն «Կնոջ գլուխը» պատկերասրահին է նվիրել 1949 թվականին՝ ի նշան Հունաստանի դիմադրությանը, որը նա ցուցաբերել էր նացիստական Գերմանիային: Գեղանկարիչը կտավն ստեղծել է 1939 թվականին:
Մայիսին Պիկասոյի «Պատուհանի մոտ նստած կինը» ստեղծագործությունը Christie՚s-ի աճուրդում վաճառվել է 103,4 միլիոն դոլարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: