Բաժիններ՝

«Սիմֆոնիկ Հայֆիլմ». սիրված կինոնկարների երաժշտությունը կհնչի Մարզահամերգային համալիրում

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, որի գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը Սերգեյ Սմբատյանն է, համերգով կմատուցի հայկական սիրված ֆիլմերի երաժշտությունը: Երեկոն տեղի կունենա հունիսի 26-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Համերգը կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը:

«Սիմֆոնիկ Հայֆիլմ» համերգային ծրագրում կհնչեն «Գիքորը», «Նվագախմբի տղաները», «Ճերմակ անուրջներ», «Հին օրերի երգը», «Հարսնացուն հյուսիսից», «Խնձորի այգին», «Թթենի», «Կտոր մը երկինք», «Առաջին սիրո երգը», «Ինչու է աղմկում գետը», «Քաոս», «Հուսո աստղ», «Խոշոր շահում», «Մեր մանկության տանգոն», «Տղամարդիկ», «Մենավոր ընկուզենի» կինոֆիլմերի համար գրված մեղեդիները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930