Բոլոր ժամանակների մեծագույն 10 ֆիլմերը՝ ըստ 358 ռեժիսորների
10 տարին մեկ բրիտանական Sight & Sound պարբերականը խնդրանքով դիմում է հայտնի ռեռիսորներին և քննադատներին՝ կազմել հանճարեղ ֆիլմերի իրենց թոփ-10-ը: Վերջին անգամ այդ հարցումն ընդգրկել է ավելի քան 1300 մարդ, որոնք կապված են կինոարտադրության հետ: Նրանց թվում էին 358 ռեժիսորներ, այդ թվում Մարտին Սկորսեզեն, Մայքլ Մանը, Քվենտին Տարանտինոն, Վուդի Ալենը, Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլան և այլոք: Ռեժիսորական թոփ-10-ը հաշվել են հատուկ ձևով. ահա կինեմատոգրաֆի պատմության ամենահանճարեղ 10 ֆիլմերը ըստ նրանց կարծիքի, ովքեր կինո են ստեղծում:
1. Տոկիյոի վիպակ/ Токийская повесть (1953)
Ռեժիսոր՝ Յասուձիրո Օձու
Ֆիլմը դասվում է կինեմատոգրաֆի պատմության երեք լավագույն ֆիլմերի շարքում: Ֆիլմը ներծծված է արևելյան փիլիսոփայությամբ, որը երկարատև մտորումների առիթ է տալիս:
2. 2001 թվականի տիեզերական ոդիսականը/ 2001 год: Космическая одиссея (1968)
Ռեժիսոր՝ Սթենլի Կուբրիկ
1968թ. Սթենլի Կուբրիկի նկարահանած ֆիլմը պատմում է մարդկային էվոլյուցիայի ընթացքի վրա ազդող գաղտնի սև մոնոլիտների և իրենց հետ հանդիպումների մասին: Այս ֆիլմը դարձել է առանցքային կինոֆենթըզիում և համաշախարհային կինեմատոգրաֆի զարգացման գործում:
3. Քաղաքացի Քեյնը/ Гражданин Кейн (1941)
Ռեժիրոս՝ Օրսոն Ուելս
Ֆիլմը պատմում է մեդիամագնատ Չարլս Ֆոսթեր Քեյնի կյանքի պատմությունը, ում համար որպես նախատիպ ծառայել է ամերիկացի մեդիամագնատ, լրագրող Ուիլյամ Ռենդոլֆ Հերսթը: Ֆիլմն ամբողջությամբ կազմված է ֆլեշքեբերից, որտեղ գործողությունները ծավալվում են մի լրագրողի հետաքննության ֆոնին, ով առաջադրանք էր ստացել պարզել Քեյնի մահվանից առաջ նրա արտասանած վերջին՝ «Վարդի կոկոն» բառերի պատմությունը:
4. 8 1/2/ 8 с половиной (1963)
Ռեժիսոր՝ Ֆեդերիկո Ֆելինի
Նշանավոր իտալացի կինոռեժիսոր Գուիդո Անսելմին (Մարչելո Մաստրոյանի) մեծապես տառապում է ստեղծագործական ճգնաժամից։ Արտիստական և անձնական կյանքի արգելքները լրջորեն կաշկանդում էին Նոր գիտաֆանտաստիկ կինոնկարի ստեղծմանը, որում Անսելմին նրբորեն ինքնակենսագրական պատառիկներ էր նաև քողարկել։ Հուզմունքները, անհանգստությունները և ֆիլմի նկատմամբ հետաքրքրության կորուստն արմատախիլ անելու նպատակով Գուիդոն մեկնում է թանկարժեք առողջարան։ Այստեղ նա վարձում է անվանի կինոքննադատի (Ժան Ռուժո), որպեսզի վերջինս մասնագիտորեն վերանայի ֆիլմի մասին իր գաղափարները։ Քննադատը դրանք որակում է թույլ, շփոթեցնող և նույնիսկ ինտելեկտուալ առումով կամազուրկ։ Միևնույն ժամանակ, Գուիդոյի մոտ հաճախակի իդեալական կնոջ (Կլաուդիա Կարդինալե) տեսիլք է երևում, ինչը նա դիտում է որպես առանցքային ուժ իր պատմության մեջ։
5. Տաքսու վարորդ/ Таксист (1976)
Ռեժիսոր՝ Մարտին Սկորսեզե
Ֆիլմի իրադարձությունները տեղի են ունենում Նյու Յորք քաղաքում Վիետնամի պատերազմի ավարտից ոչ շատ ժամանակ անց։ Գլխավոր դերերում հանդես են եկել Ռոբերտ Դե Նիրոն, Ջուդի Ֆոսթերը, Հարվի Քեյթլը, Սիբիլ Շեպերդը և Ալբերտ Բրուկսը՝ իր առաջին դերում։
6. Ապոկալիպսիսը հիմա/ Апокалипсис сегодня (1979)
Ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
«Ապոկալիպսիսը հիմա» ֆիլմը պատմում է Վիետնամի պատերազմի մասին։ Ֆիլմը ստացել է երկու «Օսկար»՝ լավագույն օպերատորական աշխատանք և լավագույն ձայն, իսկ Կաննում կիսել է «Ոսկե արմավենին» Ֆոլկեր Շլյոնդորֆի «Թիթեղյա թմբուկ» ֆիլմի հետ։ «Ես համոզված եմ, որ ստեղծել եմ արվեստի գլուխգործոց, և չէի կարող անել դա ավելի լավ»,- ասում էր Կոպպոլան իր ֆիլմի մասին։ Ֆիլմը պատմում է հատուկ նշանակման ջոկատի կապիտան Ուիլարդի մասին, որը ուղարկվել էր Կամբոջա՝ վնասազերծելու խենթացած հրամանատար Կուրցին, որը մեղադրվում էր մի քանի վիետնամցիների սպանության մեջ։
7. Կնքահայրը/ Крестный отец (1972)
Ռեժիսոր՝ Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա
«Կնքահայրը» 1972 թվականին Օսկար մրցանակաբաշխության տարվա լավագույն ֆիլմ և մի քանի անվանակարգերում ևս հաղթող ճանաչված, 24 այլ կինոմրցանակներ ստացած գանգստերական դրամա է, որտեղ նկարագրված է Կոռլեոնե մաֆիական ընտանիքի պատմությունը։
Այն նկարահանվել է Մարիո Պյուզոյի համանուն վեպի հիման վրա։ Ֆիլմը համարվում է համաշխարհային կինոյի լավագույն գործերից մեկը, ամենադիտվող ֆիլմերից է ամբողջ աշխարհում:
8. Գլխապտույտ/ Головокружение (1958)
Ռեժիսոր՝ Ալֆրեդ Հիչքոք
Ալֆրեդ Հիչքոքի դասական ֆիլմերից մեկը պատմում է Սքոթի անունով ոստիկանի մասին, ով թոշակի է անցել դեպրեսիայի և բարձրությունից կպչուն վախի պատճառով, որը հանդիսացել է իր ծառայակցի մահվան պատճառը: Այդ հոգեբանական բարդույթը շարունակում է վերադառնալ Սքոթիի կյանք:
9. Հայելի/ Зеркало (1974)
Ռեժիսոր՝ Անդրեյ Տարկովսկի
Անդրեյ Տարկովսկու ֆիլմի գլխավոր հերոսը մահացող պոետ Ալեքսանդրն է, ով ցուցադրվում է մանկության և պատանեկության ժամանակաշրջանում, իսկ հասունության ժամանակ լսվում է միայն նրա ձայնը: Բոլոր իրադարձությունները ներկայացվում են ըստ իր տեսակետի:
10. Հեծանիվներ գողացողները/ Похитители велосипедов (1948)
Ռեժիսորը՝ Վիտտորիո դե Սիկա
Հուզիչ դրամա հոր և որդու փոխհարաբերությունների մասին: Անտոնիոն տեղավորվում է աշխատանքի, որի համար հեծանիվ է անհրաժեշտ: Բայց, ավաղ, հեծանիվը գողանում են դրա ձեռքբերման հենց հաջորդ օրը: Անտոնիոն որդու՝ Բրունոյի օգնությամբ փնտրում է հեծանիվը, ինչի ժամանակ սկսում է լրիվ այլ ձևով հասկանալ կյանքը:
Անի Գաբուզյան