Շուրջ մեկ տարվա դադարից հետո «Քեյս» ներկայացմամբ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը բացեց դռները հանդիսականի առաջ:
«Կինը աշխարհ չէ եկած մինակ հաճելի ըլլալու համար։ Կինը եկած է իր խելքը, մտային, բարոյական եւ ֆիզիքական յատկութիւնները զարգացնելու համար։ Ինքզինքնին յարգող բոլոր կիներուն իտէալը միայն հաճելի ըլլալը պէտք չէ ըլլայ, այլ երկրիս վրայ գործօն բարերար տարր մը դառնալը»:
Այսպիսին են մեծերը՝ ինչ ահռելի վաստակ էլ որ ունենան, որքան էլ որ վայելած լինեն համաժողովրդական սեր, խնկարկում ու մեծարանք, որքան էլ գնահատված լինեն իրենց ապրած ժամանակի մեծերից, միեւնույն է, ներքին մի տարակուսանք, անհանգիստ մի տագնապ պիտի ունենային, որ իրենց արածն առանձնապես մի բան չէ, մի երեւելի ժառանգություն չեն թողնում իրենց պաշտելի ազգին:
Հայ երաժշտական արվեստում իր անուրանալի տեղն ու դերն ունի կոմպոզիտոր, խմբավար, երաժշտական-հասարակական գործիչ, երաժշտական քննադատ Քրիստափոր (Խաչատուր Մարգարի) Կարա-Մուրզան:
«Իսպանական կրքեր և երազներ» խորագրով համերգին Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգա հանրահայտ իսպանացի դիրիժոր Ռիկարդո Կասերոյի ղեկավարությամբ: Նվագախմբի հետ որպես մենակատար ելույթ կունենա իսպանացի տրոմբոնահար Խուան Պարդոն:
Միջազգային մեծ ճանաչում ունեցող թավջութակահար Նարեկ Հախնազարյանը հանդես է գալիս համաշխարհային համբավ ունեցող նվագախմբերի հետ, բայց երբեք չի մոռանում հայրենիքում ելույթների մասին:
Հիշողություն է երգը: Երգը օգնում է մեզ թե ուրախության, թե տխրության ժամին: Երգը փայլատակում է, երգը պայքարում մեզ տալիս է առյուծի սիրտ, իսկ աշխատանքում՝ լուսավոր միտք…
«Գոյ» թատրոնը թատերասերների դատին կհանձնի Պիտեր Շաֆերի պիեսի հիման վրա բեմադրված «EQUUS» հոգեբանական թրիլերը: Ներկայացման առաջնախաղերը նախատեսվում են մարտի 13-ին և 14-ին:
Անվանի դաշնակահար, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Մելիքյանի մենահամերգով կազդարարվի Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գարնանային համերգաշրջանի բացումը։
Տավուշի բնաշխարհն իր ամբողջ հմայքով և գեղեցկությամբ արտացոլված է իննամյա նկարիչ Րաֆֆի Մաթևոսյանի նկարներում, քանդակներում, որոնք ցուցադրված են Ջոտտոյի արվեստանոց-թանգարանում: Րաֆֆիի անհատական ցուցահանդեսում ընդգրկված է քսանվեց նկար, քսան քանդակ, որոնք փոքրիկն ստեղծել է մի քանի տարվա ընթացքում:
Մշակութային տուրիզմի զարգացման միջազգային ասոցիացիայի նախագահ, Silk Note Festival-ի գեղարվեստական ղեկավար, կիթառահար, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը մարտի 6-ին Behappy.Technology օնլայն համերգների հարթակում կներկայացնի Բախի, Ջուլիանիի, Սկարլատիի, Դյուպլեսիի, Պիացոլայի, Գիլարդինոյի գործերը։
Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնում փետրվարի 27-ին տեղի է ունեցել Ա. Պ. Չեխովի «Արջը» և «Առաջարկություն» վոդևիլների հիման վրա նկարահանված հեռուստաներկայացումը:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ և ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի նախաձեռնությամբ «Ժողովրդական հոգևոր և կանոնական երգատեսակների կենցաղավարումն ու փոխակերպումները Ջավախքի հայոց մշակույթում» ծրագրի շրջանակում լույս է տեսել ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի Արամ Քոչարյանի անվան ձայնադարանի վարիչ, Ժողովրդական երաժշտության բաժնի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու Զավեն Թագակչյանի «Հոգևոր երգատեսակները Ջավախքի ժողովրդական ավանդույթում» էլեկտրոնային գիրքը, որը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի գիտական խորհրդի երաշխավորմամբ:
Գարնան առաջին օրվա կապակցությամբ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ջազային մշակմամբ է ներկայացրել Շոպենի նոկտյուրներից մեկը:
«Պատկերացրեք՝ շատ երկար ժամանակ Գյումրիում երեխաները չեն տեսել երկու բան՝ գնացք եւ կինո:
Մաշտոցյան մատենադարանում մարտի 3-ին կբացվի «Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից տեղափոխված արցախյան ձեռագրերի ցուցահանդես, որտեղ ներկայացվելու են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ. Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։
Հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ բացառիկ համերգով հանդես կգա Երևանում:
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կամերային կազմը, «Երևան» լարային քառյակը հանդես կգան «Տետ-ա-տետ» յուրահատուկ համերգով՝ հանդիսատեսին հնարավորություն տալով առավել մտերմիկ և ջերմ մթնոլորտում վայելել Անտոնիո Վիվալդիի անզուգական ստեղծագործությունները: Կամերային երաժշտության երեկոն տեղի կունենա մարտի 2-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Հեղինակ-կատարող Վիգեն Հովսեփյանը, որը նորովի է մատուցում հայկական ժողովրդական երգերը և պարբերաբար անդրադառնում է իսպանական սիրված ստեղծագործությունների, հետաքրքիր մեկնաբանությամբ է ներկայացրել Կոմիտասի «Զուլո» երգը:
Հանրահայտ ջութակահար Ֆյոդոր Ռուդինը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ հանդես կգա համատեղ համերգային ծրագրով:
Գերմանացի հանրաճանաչ թավջութակահար Միշա Մայսկին Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ եզակի համերգով հանդես կգա Երևանում:
Երկու հաջողված համերգ, որոնց ընթացքում երաժշտության լեզվով հետադարձ հայացք ուղղվեց անցյալին։ Հայաստանի պետական ջազ-նվագախումբը «Ռետրո ջազ» խորագրով համերգներ ներկայացրեց Հայաստանի ճարտարապետների միության շենքի դահլիճում։
Ճանաչված սոպրանո Գոհար Հակոբյանը մենահամերգով հանդես կգա Մինսկում՝ ներկայացնելով հայ և արտասահմանցի կոմպոզիտորների գործեր:
«Կիրակի առավոտ էր։ Երկար աշխատել էինք։ Նոր էի պառկել քնելու, երբ տնեցիներն արթնացրին՝ հայտնելով, որ պատերազմ է սկսվել։ Շատ ծանոթներ ունեի առաջնագծում, Արցախի մի շարք շրջաններում, այդ թվում և՝ Ստեփանակերտում, ուստի փորձեցի առաջինը կապ հաստատել նրանց հետ, իմանալ, թե ինչպես են։ Բոլորը մեկ բան էին ասում՝ ռմբակոծությունն ուժգին է և ամենուր, աննախադեպ հարձակում է սկսվել, և դա վերածվելու է մեծ պատերազմի: Այս բոթից 4 ժամ չանցած՝ Մոսկվայի միջազգային կինոփառատոնից բավականին մտածված նամակ ստացանք, որ տպավորություն էր՝ ամեն ինչ պատրաստված էր։ Նշված էր. «Շատ ցավում եմ, բայց դուք կհասկանաք, որ, ներկա հանգամանքներից ելնելով, «Դրախտի դարպասը» ֆիլմը չենք կարող ցուցադրել Մոսկվայի միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրում»։
«Ես ազատ ժամանակներ չունեմ եւ չեմ էլ ունեցել: Ամբողջ կյանքում նման եմ եղել պաշարված ամրոցի: Այո, ես պաշարված եմ եղել հնչյուններով: Մի զարմացեք, եթե ասեմ, որ իմ տեսած երազներն էլ հնչյունների հետ են կապված: Այդ հնչյուններից ես ընտրում եմ սրտահաճները եւ երգեր հորինում: Ինձ համար ազատ ժամանակ ունենալ, նշանակում է կտրվել հնչյուններից, որ նույնն է, թե հրաժեշտ տալ կյանքին…»:
Հայաստանի պետական ջազ-նվագախումբը՝ Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ փետրվարի 19-ին համերգային ծրագրով երաժշտական ճանապարհորդություն կկատարի դեպի 20-րդ դարի առաջին կես՝ մեծ ջազ-նվագախմբերի ոսկե ժամանակաշրջան:
Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Հայաստանի պետական կամերային նվագախումբը հանդես կգան «Խոնարհում հերոսներին» խորագրով համերգով:
Րաֆֆի Շարթի պիեսի հիման վրա բեմադրված «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը պատմում է զույգի մասին, որի՝ ընտանեկան տարաձայնությունների հարթեցմանն ուղղված բոլոր փորձերը հանգեցնում են զվարճալի իրավիճակների: Վառ կերպարներ, անհավանական իրադարձություններ, որոնցում գրեթե ամեն օր հայտնվում եք կա՛մ դուք, կա՛մ ձեր հարևաններից որևէ մեկը. պարզապես այդ մասին բոլորը գերադասում են լռել:
Հանրահայտ ֆրանսահայ դրամատուրգ Րաֆֆի Շարթի «Կապի՛ր ինձ մահճակալին» կատակերգությունը բեմ կբարձրանա Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում:
Հեղինակավոր կինոհեռարձակող Netflix-ին հետաքրքրել է Հայաստանի ստարտափ էկոհամակարգի մասին պատմող 10-12 մասից բաղկացած ֆիլմի գաղափարը: Ընկերությանը պետք է ուղարկվի առաջին սերիան, որը հավանելու դեպքում կորոշվի համագործակցության ձևաչափը: