«Քաղաքապետարանը ոչ թե թույլ չի տվել կամ արգելել է, այլ նպատակահարմար չի գտել ֆինանսավորել համերգը՝ մի շարք պատճառներով, մասնավորապես, Ջազի հայկական ասոցիացիայի կողմից ներկայացված նախահաշվում ողջամիտ կասկածներ կան, որ գրեթե կրկնակի ծախսերն ուռճացված են։ Սա ուղարկվել է համապատասխան մարմիններին»,- 168.am-ին հայտնեցին Երևանի քաղաքապետարանից։
Օպերային երգիչ Վալերի Հարությունյանը, որը կյանքից հեռացել է 2017 թվականին, այս տարի կտոներ 80-ամյակը:
Սա ֆիլմ է կանանց մասին և կանանց համար: Պեդրո Ալմոդովարը նվիրել է իր ֆիլմը «Բոլոր դերասանուհիներին, որոնք խաղում են, բոլոր կանանց, որոնք խաղում են, բոլոր տղամարդկանց, որոնք խաղում են և վերածվում են կանանց, բոլոր նրանց, ովքեր ուզում են մայր դառնալ, և իմ մորը»:
Պատերազմի մասին զրույցները որքան բարդ են, նույնքան էլ անխուսափելի: Ինչպես դասեր քաղել պարտությունից, ինչպես առաջ շարժվել և շարունակել ստեղծագործել՝ անդավաճան մնալով սեփական անձին՝ «Ստեղծագործողը և հետպատերազմյան շրջանը» շարքի շրջանակներում զրուցել ենք կինոռեժիսոր, պրոդյուսեր, «Պարալլելս Ֆիլմպրոդաքշն» կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյանի հետ:
Հանրահայտ թավջութակահար Նարեկ Հախնազարյանն ապրիլի 30-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ: Համերգը, որը ղեկավարելու է Իսպանիայից ժամանած դիրիժոր Խուան Անտոնիո Ռամիրեսը, տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Օրեր շարունակ Հայաստանում և Արցախում էր ուկրաինացի կինեմատոգրաֆիստների խումբը: Նրանք ֆիլմ են նկարահանում տաղանդավոր կինոռեժիսոր, պրոդյուսեր, սցենարիստ Ռոման Բալայանի մասին:
Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում ապրիլի 29-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացվի «Ֆրանսիական երաժշտության խաչմերուկ» խորագրով համերգը։
Վահագն Հայրապետյան տրիոն ապրիլի 28-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կներկայացնի «Positive» խորագրով համերգը:
Երևանի պետական տիկնիկային թատրոնը օրերս «Քրիստոֆեր» ներկայացմամբ մասնակցել է Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացված «Wschod-Zachod» 8-րդ միջազգային թատերական փառատոնին:
Գեղեցիկ է Երևանը, նամանավանդ գարնանը:
Կինոռեժիսոր Կարեն Գևորգյանի «Երկընտրանք» ֆիլմը, որն էկրան չի բարձրացել 21 տարի, կինոյի երկրպագուներ կարող են դիտել ապրիլի 28-ին Կինոյի տանը:
Ռեժիսոր Քլոե Չժաոյի «Քոչվորների երկիրը» (Nomadland, 2020) կինոնկարն «Օսկար» մրցանակ է ստացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Թխամորթ դերասաններն «Օսկարներ» չստացան ո՛չ տղամարդու, ո ՛չ էլ կնոջ լավագույն դերի համար մրցանակաբաշխության 93-րդ արարողության արդյունքներով, թեեւ գոնե առաջին դեպքում ֆավորիտն աֆրոամերիկացի Չեդվիկ Բոուզմանն էր:
Մեկնարկել է «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացումը. ներկա է նաև Սերժ Սարգսյանը. ՈւՂԻՂ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ժամը 19.30-ին, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա է գտնվելու «Հայ ազգային ճակատ» հայրենասիրական կազմակերպության կողմից կազմակերպված Պարույր Սևակ «Եռաձայն պատարագ» պոեմի ներկայացմանը: Այս մասին տեղեկացնում են միջոցառման նախաձեռնողները:
Ինչպես ամեն տարվա ապրիլի 24-ին, այս տարի ևս հայ ժողովուրդը ոգեկոչելու է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։
Տարբեր տարիների, ժանրերի և ռեժիսորների իսլանդական 10 ֆիլմերի ընտրանի, որը կօգնի կողմնորոշվել նրանց, ովքեր հետաքրքրվում են այդ զարմանալի երկրի կինեմատոգրաֆիայով:
Իր մեկդարյա գոյության ընթացքում Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը տվել է 2000-ից ավելի շրջանավարտ, որոնց թվում՝ 60 հոգևորական: Այս շրջանավարտների մեծամասնությունը բացառիկ դեր կատարեց հայ ժողովրդի հոգևոր կյանքի, գիտության ու արվեստի զարգացման ու տարածման բոլոր ասպարեզներում:
Համբույրի առաջին տեսարանը կինոէկրաններին հայտնվել է 1896 թվականին, «Համբույր» անունը կրող ֆիլմում: Ֆիլմի տևողությունը 30 վայրկյան է և ֆիլմն ամբողջությամբ բաղկացած է մեկ համբույրի տեսարանից:
Ավագ դպրոցի աշակերտներ Մերիենի և Քոնելի բարդ ու բազմափուլ հարաբերությունները ցուցադրող հեռուստասերիալը սիրո պատմություն է: Ուշագրավ է, որ այն պարզապես չի ներկայացնում պատմությունը գլխավոր հերոսների սիրո, այլ տալիս է հետազոտելու հնարավորություն և ազատ տարածություն՝ տեսնելու, թե սերը ինչ ձևեր կարող է ընդունել և որքան խորը կարող է ազդեցություն թողնել մարդկանց վրա, երբեմն նույնիսկ ամենաանսպասելի կերպով:
Մեյսոն Քարիի Daily Rituals: How Artists Work գրքում նկարագրվում է հայտնի ստեղծագործող մարդկանց առօրյան: Այսօր ներկայացնում ենք համաշխարհային կինեմատոգրաֆի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկի՝ իտալացի ռեժիսոր և սցենարիստ Ֆեդերիկո Ֆելինիի առօրյան:
Օրեր առաջ այցելության էի գնացել անիմատոր Նառառա Մուրադյանին: Նառառայի շունը՝ Շուշիկը, ինձ պոչը շարժելով դիմավորեց, կապուտաչյա գեղեցկուհի կատուն՝ Սիպուկը, նստեց ոտքերիս և սուրճի բաժակները՝ ձեռքներիս, Նառառայի հետ զրուցեցինք պատերազմից, ստեղծագործելուց, հուսահատությունից, Սահակյանցից, մեր կատուներից և այգուց, դեպի ուր սքանչելի տեսարան էր բացվում գողտրիկ ու հյուրընկալ խոհանոցի պատուհանից:
Երեխայի բեղմնավորումը տան շինարարության հետ համեմատությունը պատրաստի տունն անմիջապես նույնացնում է երեխայի հետ, իսկ առաջինը, որ առաջանում է ծնողի մոտ երեխայի ծնունդով՝ պաշտպանական բնազդն է. պաշտպանել երեխային, պաշտպանել տունը:
Ժան-Լյուկ Գոդարը, Մարտին Սկորսեզեն, Լարս Ֆոն Տրիերը, Անդրեյ Տարկովսկին և էլի մի շարք ռեժիսորներ՝ Բերգմանի ֆիլմերի, կինոյի վրա նրա թողած ազդեցության և աշխարհի վերաբերյալ յուրահատուկ հայացքի մասին:
Ռուսաստանաբնակ կինոռեժիսոր և պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին «Ինստագրամի» իր պաշտոնական էջում Հայաստանի մասին պատմող կարճ ֆիլմ է հրապարակել:
Հայոց ցեղասպանության թեմայով Զարա Բաբայանի «Կրկին ծնվածները» գիրքը կդրվի ընթերցողի սեղանին: Գրքի շնորհանդեսը կանցկացվի ապրիլի 23-ին «Դարան» գրախանութում:
Գրող, հրապարակախոս Գրիգոր Զոհրապի 160-ամյակին կկազմակերպվի դասականին նվիրված ժամանակավոր ցուցադրություն:
Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի «Լյու-Բյեֆ» կատակերգությունը մասնակցելու է «Բալթյան տուն» թատերական փառատոնին:
Ի հիշատակ Հայոց ցեղասպանության նահատակների՝ հնագույն երաժշտության «Տաղարան» համույթը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սեդրակ Երկանյան) և «Ագապէ» կամերային երգչախմբի իգական կազմը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Մարիյա Գալստյան) կներկայացնեն Ջիովաննի Բետիստա Պերգոլեզիի «Ստաբատ Մատեր» ստեղծագործությունը:
Շենգավիթ վաղ բրոնզեդարյան հնավայր- հուշարձանում 2021-ի սեպտեմբերին կամ հոկտեմբերին պեղումներ կիրականացվեն: Պեղումները միտված կլինեն տաճարական համալիրի բացահայտմանը: