«Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի 21-րդ համերգաշրջանի վերջին երկու համերգները տեղի կունենան դեկտեմբերի 28-29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
Շվեյցարական հեղինակավոր Vision Sud Est հիմնադրամի փորձագետների որոշմամբ ֆինանսական աջակցություն է տրամադրվել միջազգային յոթ կինոնախագծի, որոնց թվում է նաև Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից ֆինանսական աջակցություն ստացած ռեժիսորներ Վահագն Խաչատրյանի և Արեն Մալաքյանի «Հինգ երազողները և ձին» լիամետրաժ դոկումենտալ դրաման:
Համավարակը բացասական ազդեցություն է ունեցել համաշխարհային կինոարտադրության վրա: Բացառություն չէ նաև հայկական կինոն. համատեղ արտադրության ֆիլմեր լուրջ կորուստներ են կրել թե՛ ֆինանսական, թե՛ ժամանակային առումով, որոշ ֆիլմեր էլ դուրս են մնացել հանրության ուշադրության կենտրոնից:
Եվրոպական ֆիլմարվեստի երկրպագուները դեկտեմբերի 16-ից հնարավորություն ունեն ծանոթանալ գերմանական կինոյի գոհարներին և քննարկել դրանք մասնագետների հետ «Պատերազմը և խաղաղությունը գերմանական կինոյում» առցանց նախաձեռնության շրջանակում:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնը 2020 թվականը կեզրափակի երկու համերգով. դեկտեմբերի 24-ին Երգեհոնային երաժշտության երեկո կանցկացվի, որի ընթացքում մեծամասամբ կհնչեն Բախի ստեղծագործությունները, իսկ դեկտեմբերի 25-ին՝ Երևանի պետական կամերային երգչախումբը խմբավար Քրիստինա Ոսկանյանի ղեկավարությամբ կկատարի Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի և այլոց գործերը:
Սուրբ Թադեոսի (Թադեի) վանքը համարվում է քրիստոնեության հաստատման առաջին վկայություններից մեկը պատմական Հայաստանում: Այն գտնվում է պատմական Արտազ գավառում՝ ժամանակակից Իրանի Մակուի շրջանում: Կառուցվել է Հայ առաքելական եկեղեցու հիմնադիր համարվող առաքյալներից մեկի՝ Թադեոսի հիշատակին: 2008 թ. Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացմամբ Թադեի վանքը Ս. Ստեփանոս և Ձորձոր վանքերի հետ «Հայկական եկեղեցիները Իրանում» անվամբ գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում:
Երաժիշտ Էդգար Հայրապետյանը, որը տարիներ շարունակ համագործակցում է Հայաստանում և սփյուռքում լայն ճանաչում վայելող Հարութ Փամբուկչյանի, Արման Հովհաննիսյանի, Արմենչիկի և այլ հայ աստղերի հետ, ելույթներ ունենում աշխարհի ամենահեղինակավոր բեմերում, համավարակի տարածման ընթացքում հնարավորություն է ունեցել նոր ձայնագրություններ անել, երգերի գործիքավորմամբ զբաղվել և ավելի շատ ժամանակ հատկացնել որդուն:
Համավարակի տարածման ընթացքում աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդիկ ստիպված էին ամիսներ շարունակ ժամանակն անցկացնել տանը, կարդալ գրքեր, դիտել ֆիլմեր և առօրյան լցնել այլ հետաքրքիր զբաղմունքներով:
Պետական Էրմիտաժի տնօրեն, ծագումով հայ Միխայիլ Պիոտրովսկին հետպատերազմյան շրջանում Արցախում մշակութային հուշարձանների պահպանության հռչակագրով է դիմել: Ակադեմիկոսն առաջարկում է պատմամշակութային ժառանգության ներկա վիճակի մոնիտորինգ անցկացնել:
«Հարյուրամյա հայկական գրաֆիկա» խորագրով ցուցադրության շրջանակում, որը բացվել է դեկտեմբերի 12-ին Գյումրու «Սթիլ» գրաֆիկայի թանգարանում, ներկայացված են վերջին հարյուր տարվա հայկական դասական և ժամանակակից ավելի քան 150 արվեստագետներ՝ 400 ցուցանմուշով։
Իտալացի մեծանուն կինոռեժիսոր Ֆեդերիկո Ֆելինիի 100-ամյակի կապակցությամբ դեկտեմբերի 18-ին «Լոֆթ» ինքնազարգացման կենտրոնում կանցկացվի #FelliniDay կրթամշակութային միջոցառումը։ Երեկոյին սպասվում է թեմատիկ իրադարձությունների շարք, որի շրջանակում ներկաները կտեղափոխվեն կինոյի կնքահայրերից մեկի՝ Ֆելլինիի հայրենի քաղաք Ռիմմինի՝ բացահայտելու հանճարի գաղտնիքը։
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Լուսինե Սահակյանը վստահ է՝ մշակույթի ուսերին է դրված թևաթափ վիճակից մարդկանց դուրս բերելու առաքելությունը:
Երեխաներին, պատանիներին Արցախ աշխարհն առավել ճանաչելի դարձնելու, նրանց Արցախի մշակույթին, նիստուկացին ծանոթացնելու նպատակով Հայաստանի ազգային պատկերասրահը նախաձեռնել է «Արցախ՝ իմ տուն» կրթական ծրագիրը:
Համավարակով պայմանավորված երկարատև դադարից հետո Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգային գործունեությունը կվերսկսի Արցախում քաջաբար մարտնչող հերոսներին նվիրված համերգով, որը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյան համերգասրահում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հարմոնիում» երաժշտական զարգացման կենտրոնը հոկտեմբերի 10-ից նոյեմբերի 26-ն իրականացրել է «Harmonium OnlinePlus» միջազգային երաժշտական մրցույթը (IMC): Մրցույթն անցկացվել է «Դաշնամուր» և «Լարային գործիքներ» անվանակարգերում։ Յուրաքանչյուրը բաղկացած էր երկու փուլից և ընդգրկում էր չորս տարիքային խմբեր:
Աշխարհում կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ ամիսներ շարունակ աշխարհի տարբեր երկրներում ապրող ու ստեղծագործող մշակութային գործիչները գումար վաստակելու խնդրի առաջ են կանգնած:
Բուլղարական «Вместе в 21 веке» 15-րդ միջազգային փառատոնի շրջանակում Երևանի պետական կամերային երգչախումբը և կոմպոզիտոր Վիլլի Վայները արժանացել են մրցանակների։
«Կին» միջազգային կինոփառատոնը, որը նպատակ ունի վերաիմաստավորել կնոջ տեղն ու դերը հասարակության մեջ, կինոյի միջոցով լուսաբանել նրա խնդիրները, այս տարի անցկացվելու է առցանց հարթակում:
1920 թվականին տեղի ունեցած Վարշավայի ճակատամարտի հարյուրամյակին դեկտեմբերի 7-9 Հայաստանում «Լեհական մշակույթի օրեր» կանցկացվեն:
Երեք շաբաթ ֆիլմերն առցանց եղանակով ներկայացնելուց հետո հայտարարվել է 26-րդ CINEMANIA-ի հաղթողների ցանկը:
«Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը հատեց եզրագիծը։ Նոյեմբերի 1-ից «Նվիրում Արցախին» նախագծով փառատոնը միացել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Մենք ենք, մեր սահմանները» համազգային դրամահավաքին, և մինչև նոյեմբերի 30-ը տարբեր ծրագրերի շարունակական իրականացմամբ իր ներդրումն ունեցավ համազգային դրամահավաքի ընթացքին:
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանը դեկտեմբերի 2-ին՝ 16:00-ին Արամ Խաչատրյանի զարմիկներ ճանաչված երաժիշտներ Կարեն Խաչատրյանի 100-ամյա և Էմին Խաչատրյանի 90-ամյա հոբելյաններին նվիրված համերգ-ցուցահանդես է կազմակերպելու:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) արդեն նախկին նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնանկությունից առաջ ստորագրել է Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի (ԺՊ) գործունեությունը կասեցնելու հրամանն ու որպես նոր ժամանակավոր պաշտոնակատար՝ նշանակել է քոլեջի դասախոսներից վոկալիստ Արամ Սարգսյանին:
Չնայած համավարակին, պատերազմին, մշակութասեր հանրությանն աջակցելու նպատակով Ալ. Սպենդիարյանի տուն-թանգարանը շարունակում է բուռն գործունեություն ծավալել: Իրականացվում են կրթական-ճանաչողական ծրագրեր, ցուցահանդեսներ և այլ միջոցառումներ, որոնք այցելուներին հնարավորություն են տալիս մշակույթի միջոցով դրական լիցքեր ստանալ ու չընկճվել:
2020 թվականի նոյեմբերի 30-ին «Հայփոստ»-ի կողմից շրջանառության մեջ է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային:
«Խորհրդային Հայաստանը հայ ժողովրդի պատմական ճակատագրերում. Հայկական ԽՍՀ կազմավորման 100-ամյակին» գրքույկը ներկայացվեց հանրության դատին:
Ծնվել եմ Երևանում, բայց իմ ամբողջ գիտակից կյանքն ապրել եմ աշխարհի ամենագեղեցիկ քաղաքում՝ Հռոմում, որն իմ տունն եմ համարում։ Ես, իհարկե, շատ եմ սիրում իմ ծննդավայրը, իմ նախնիների հողը, բայց ինձ լիարժեք եմ զգում միայն Իտալիայում։ Իսկ ընտանիքիս Իտալիա տեղափոխվելու հիմնական նպատակն այն է եղել, որ ինձ ավելի լավ ապագայով ապահովեն՝ թե՛ ուսանելու տեսանկյունից, թե՛ աշխատանքի: Անխոս, շատ բարդ որոշում է եղել սա, քանի որ իմ ամբողջ ընտանիքը շատ կապված է եղել Հայաստանի հետ։
Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնը դեռ մարտ ամսին պետք է թատերասերների դատին հանձներ Ռոդոլֆո Սանտանայի ստեղծագործության հիման վրա բեմադրված «Հարդասենյակ կանանց համար» ներկայացումը: Համավարակով պայմանավորված՝ առաջնախաղը հետաձգվել է:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում տրվեց Ֆեդերիկո Ֆելինիի և Տոնինո Գուեռայի 100-ամյա հոբելյաններին նվիրված ծրագրի մեկնարկը:
Երևանի «Ոսկե ծիրան» 17-րդ միջազգային կինոփառատոնը Անրի Վեռնոյի 100-ամյա հոբելյանի կապակցությամբ հարգանքի տուրք կմատուցի աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսորին: