Բաժիններ՝

Արմեն Հյուսնունցը Երևանում հանդես կգա արտերկրում ապրող և ստեղծագործող հայ երաժիշտների հետ

Արմեն Հյուսնունցը (սաքսոֆոն) հունիսի 16-ին Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում երաժշտասերներին կծանոթացնի ջազ-քառյակի, որի կազմում են արտերկրում ապրող և ստեղծագործող տաղանդավոր հայ երաժիշտները:

Երեկոյին կհնչեն հեղինակային ստեղծագործություններ և հայտնի ջազային մեղեդիների մշակումներ:

«Մեր այս համերգով կրկին նպատակ ունենք մեր սիրելի ունկնդրին ներկայացնել Հայաստանում և արտերկրում ապրող հայ հեղինակների, երաժիշտների ստեղծագործությունները, նրանց կատարողական արվեստը։ Քառյակի կազմում ելույթ կունենան այսօր Լիբանանում ամենահեղինակավոր ջազային երաժիշտներից մեկը՝ մեր հայրենակից, կոմպոզիտոր և դաշնակահար Արթուր Սաթյանը, վերջերս հայրենիք վերադարձած լիբանանյան երաժշտական բեմի մյուս ակնառու ներկայացուցիչը` կոնտրաբասահար Խաչատուր Սավզյանը, Բոստոնում բնակվող մեր հայրենակից թմբկահար Կարեն Քոչարյանը, որը համագործակցում է ամերիկյան շատ հայտնի ջազ-երաժիշտների հետ, և ես»,- նշում է Արմեն Հյուսնունցը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930