Կռվով էլ չէին կարողանալու Քարվաճառը գրավել, որևէ տեսանկյունից դրա հանձնումը հասկանալի չէ. Քարվաճառցի։
Մեր վիճակը շարունակում է մնալ անորոշ. Հադրութցիները կգնան մինչև վերջ։
Այսօր վաղ առավոտից Արարատի մարզում լարված իրավիճակ էր: Մի քանի գյուղի բնակիչներ փակել էին Երևան-Երասխ ավտոճանապարհը՝ ի նշան բողոքի: Խնդիրը խաղողի մթերման հետ կապված չլուծվող հարցն էր: Այս անգամ քաղաքացիները ճանապարհը փակելու համար օգտագործել էին բեռնատարներ, ավտոբուսներ:
Այդ շրջանների՝ Ադրբեջանի օկուպացիային ենթարկվելուց հետո, բնակիչները հայտնվել են դրսում, այսօր տարբեր տեղերում են գիշերում՝ դպրոցներում, գիշերօթիկներում, բարեկամների տանը, սակայն 9 ամսից ավելի այդ պայմաններում ապրելուց հետո, այլևս ի վիճակի չեն շարունակել։
Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության մի շարք պատգամավորներ այցելել են կալանքի տակ գտնվող իրենց կուսակից, պրոֆեսոր Արմեն Չարչյանին: Իշխան Սաղաթելյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ երեկ կտրուկ վատացել է պատգամավոր Չարչյանի առողջական վիճակը, նա գտնվում է հիվանդանոցում:
Եղեգնաձորում դաժան ծեծի ենթարկված փոխգնդապետի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ:
«Հայաստան» խմբակցության պատգամավորները այցելել են կալանավորված պատգամավոր Արմեն Չարչյանին. ՈՒՂԻՂ։
Հադրութից բռնի տեղահանվածների բողոքի ակցիան կառավարության մոտ՝ ՈւՂԻՂ։
Հակազդում միշտ էլ եղել է: Տարիներ շարունակ, երբ Ադրբեջանը իրականացնում էր դիվերսիաներ, հետախուզադիվերսիոն գործողություններ, մենք հայտարարում էինք, որ արժանի պատասխան ենք տվել: Եկեք ամեն ինչ իրական պատկերով նայենք: Եթե ինչ-որ գործողություն ես կատարում հակազդող, դա պետք է երևա: Այսինքն, եթե դու կորցրել ես մեկ զինվոր, ուրեմն՝ հակառակորդը գոնե պիտի 5 զինվորի կամ դիրքի կորուստ ունենա այդ հակազդող գործողությունների արդյունքում: Եթե սա չկա, ուրեմն՝ ի՞նչ հակազդող գործողություն: Թե չէ՝ ինքը կրակեց, դու կրակեցիր, դա հակազդող գործողությո՞ւն է…
«Մնում է՝ Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեն նախագահ, և փազլը հավաքված կլինի: Նիկոլ Փաշինյանը՝ որպես քաղաքական գործիչ, ձևավորվել է Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարախոսության, քաղաքականության արեալի շրջանակներում: Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը մեր տարածաշրջանում չի կարող խաղաղ գոյատևել՝ առանց Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ ունենալու, կամ գոնե ընդունելի մակարդակի փոխհարաբերություններ, բաց սահմաններ, դիվանագիտական ներկայացուցչություններ ունենալու»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդես է եկել պարզաբանմամբ սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ` նշելով, որ իր համար, մեղմ ասած, զարմանալի էր ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը:
«Միշտ զանգում հույս էր տալիս, ասում էր՝ ամեն ինչ լավ կլինի, երեխաներին, ծնողներիս լավ կնայես, անպայման կվերադառնամ։ Վերջին անգամ Էմիլի հետ խոսել եմ հոկտեմբերի 4-ին, առավոտյան ժամը 10։00-ին, էլի ասաց՝ ամեն ինչ նորմալ է, մենք լավ ենք․․․»,- 168.am-ի հետ զրույցում պատմեց Էմիլ Թամոյանի կինը՝ Գայանե Թամոյանը, ապա հավելեց, որ այդ հեռախոսազրույցից ժամեր անց թշնամին ռմբակոծել է Շուշիի մշակույթի տունը, որտեղ այդ պահին Գյումրիից կամավոր մեկնած ոստիկաններն են եղել։
«Հայաստանում ապագա չկա, և ինչպես Փաշինյանը հայտարարեց, որ Արցախը Հայաստան է, և վերջ, բայց Արցախի մեծ մասն առանց կրակոցի հանձնվեց Ադրբեջանին. այսինքն` ստեց, այնպես էլ ապագա կա ասելով են ստում. կրկնում եմ՝ ապագա չկա, ու դրա համար Հայաստանից մարդիկ արտագաղթում են»։
«Ես դեմ եմ, քանի որ սրտի երկու օպերացիա եմ տարել, և շատ վատ ալերգիկ եմ, վախենում եմ: Ես ավելի լավ է 14 օրը մեկ թեստ հանձնեմ, քան պատվաստվեմ, եթե ալերգիա չլիներ, գուցե ռիսկի դիմեի: Դժվարանում եմ պատասխանել, ամիսը 30.000 դրամ վճարելը հասանելի կլինի՞ մարդկանց համար, թե՞ ոչ»,- ասաց մի կին:
«Համաձայն հիմնավորման՝ պետական հանրային իշխանության մարմիններում աշխատող ծառայողներն իրականացնում են այնպիսի կարևոր լիազորություններ, որպիսիք անհնար կլինի իրականացնել արդյունավետ և պատշաճ, եթե նրանք վարակվեն Քովիդ-19-ով: Հիմա ուշադրություն… «Հանրային ծառայության մասին» օրենքում համապատասխան փոփոխության մեջ բացառություն է արված ՀՀ նախագահի, վարչապետի, պատգամավորների, կառավարության անդամների, օրենքով ստեղծված մշտապես գործող մարմինների անդամների և մի շարք այլ պաշտոնատար անձանց համար»,- ասաց Ռոբերտ Հայրապետյանը:
«Ստիպում են ոչ թե թեստավորվեն, այլ ստիպում են պատվաստվել: Պետությունը չպիտի իմ ձեռքով ստիպի պատվաստվել: Պետությունը թող ինքը լեզու գտնի քաղաքացիների հետ, ոչ թե ինձ՝ որպես գործատու, օգտագործի, որ այդ քայլերը ես անեմ…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Կառավարության այսօրվա նիստում ներկայացրեց «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենսդրական նախագծերը։
Ադրբեջանցիները հայ գերուն ծեծել են Կարմիր Խաչի կողմից տարված խտացրած կաթով. Արտակ Զեյնալյան:
Ապացույցների անբավարարություն չունենք, դրանք լիարժեք են, ստուգելի են, միակ հարցը հետևողականությունն է. Սահակյանը՝ Ադրբեջանի նկատմամբ պատասխանատվություն կիրառելու մասին:
Միջազգային ատյաններում Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու բավարար փաստեր կան, պետք է մեխանիզմներն արդյունավետ օգտագործել. Արման Թաթոյան:
Տեսարանները, շոուները, շեղող օրակարգերը այս մարդու ձեռագիրն են. Աղվան Վարդանյան:
Ադրբեջանում հայ ռազմագերիներին ի սկզբանե վերաբերվել են որպես հանցագործների. Արտակ Զեյնալյան:
Ադրբեջանում առավել դաժան են եղել Ադրբեջանի օրհներգն ասելուց հրաժարվող հայ գերիների հանդեպ. ՄԻՊ:
Կարեն Սարգսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, մինչ այդ ջրպետկոմի տնօրենն էր:
Աղվան Վարդանյանը՝ ներքին և արտաքին մարտահրավերների մասին. ՈՒՂԻՂ:
Կառավարության նիստի սկզբում Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ սահմանակից երկրների հետ հարաբերությունների կարգավորման և խորացման հարցերին՝ հիշեցնելով, որ oգոստոսի 24-ին Ազգային ժողովում կառավարության գործունեության հնգամյա ծրագիրը ներկայացնելիս արձանագրել է, որ վերոնշյալը կառավարության արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից է լինելու:
Կառավարության որոշմամբ 2021 թվականի սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխեց 2021 թվականի սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը:
Խոշորացված համայնքներում տնտեսությունը կակտիվանա, շատ արագ բնակիչները կզգան դրական հետեւանքները. Վահան Քերոբյան:
ՄԻՊ-ն ուշադրություն է հրավիրում Ադրբեջանի սահմանապահների իրականացրած զանգվածային խախտումներին, որոնց ապացույցն է, օրինակ, 2020 թվականի հոկտեմբերի 20-ի դեպքը: Թաթոյանի փոխանցմամբ՝ այդ օրը, երբ 61 հայ զինծառայող Կապանից մեկնել էին Կովսական, և Կովսականի մոտ տեղի էր ունեցել փոխհրաձգություն, Ադրբեջանի սահմանապահները խոշտանգել էին նաև սպանված զինվորների մարմինները:
Միավորված համայնքներում տեղի կունենան հաղթողի ու պարտվողի հարցը լուծող ընտրություններ. Պապիկյան: