
«Հաղթանակ» զբոսայգում ապօրինի «чертово колесо» է տեղադրվել. Քաղաքապետ
Երևանի քաղաքապետարանում այսօրվա գործակարգավորական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հարց ուղղեց մասնակիցներին, թե արդյոք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղյա՞կ են այն մասին, որ Հաղթանակ զբոսայգում ապօրինի «Чертово колесо» է կառուցվել։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը պատասխանեց, որ տեղյակ է:
«Դա շուտ է կառուցվել, մինչև հունիս ամիսը: Ոստիկանությունից էլ պետք է պատասխանեն, գրությունը եկել է»,- նշեց նա:
Քաղաքապետը հանձնարարեց, որ մինչև հաջորդ գործակարգավորական նիստին դրա վերաբերյալ արձանագրությունը կազմված լինի: