«Եթե դա տապանաքար էր, ինչու է այն ներառված ձեր կառավարության ծրագրում». Հայկ Մամիջանյանը՝ Մադրիդյան սկզբունքների մասին

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ Հանրային հեռուստաընկերությանը տված Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին և նրա հայտարարությանը՝ «Մադրիդյան սկզբունքների» վերաբերյալ։

«Այս թեման մի ամբողջ ասուլիսի թեմա է, բարբաջանքը, որը նա տարածում էր՝ պարզապես խայտառակություն էր, էլ տապանաքար անվանեց, էլ եսիմ ինչ անվանեց։ Հիմա պարզ հարց եմ տալիս, եթե դա տապանաքար էր, ինչո՞ւ է այն ներառված ձեր կառավարության ծրագրում։  Եթե այդքան վատ բան էր, ինչո՞ւ ես ներառել ծրագրում, ինչո՞ւ էիր ամբողջ քարոզարշավը կառուցում դրա վրա, որտեղ գնում էր չագուչն առնում ու դրանից էր խոսում։ Այստեղ բովանդակային առումով առհասարակ խոսելու բան չկա։ Ասում է՝ ինչի՞ համար այս սկզբունքներն ի չիք արեցին Արցախում տեղի ունեցած ռեֆերենդումը։ Սա աբսուրդ է, եթե Արցախում տեղի ունեցած ռեֆերենդումը խնդիրը վերջնականապես լուծած լիներ, ինչի՞ համար պետք է բանակցություններ լինեին առհասարակ։ Բայց դա միջազգայնորեն ամրագրում էր Արցախի ինքնորոշման իրավունքը, այն, ինչին հիմա Նիկոլը ոչ թե մոտ չէ, այլ դրա մասին խոսել անգամ չես հանդգնում»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հաջորդ մտքերին՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների և այդ համատեքստում Արցախի հիմնախնդրին, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ ասել են, ասում են և շարունակում են ասել՝ բանակցային գործընթացի դիվերսիֆիկացիան՝ զատելը։ Հայաստանն առանձին խոսի Ադրբեջանի հետ և Ադրբեջանը խոսի Արցախի հետ, ինչը Հայկ Մամիջանյանի կարծիքով՝ Արցախյան հարցի իսպառ վերացումն է։

«Սա հերթական պատասխանատվությունն իր վրայից գցելու տարբերակն է։ Ընդ որում, հիշեցնեմ, որ սեպտեմբերի 13-ին ԱԺ-ի կողմից տարածված հայտարարության տեքստի «Պատիվ ունեմ» խմբակցության առաջարկներից մեկն էր՝ գրել և հստակ արձանագրել, որ Հայաստան-Ադրբեջան և Ղարաբաղյան հակամարտությունն իրարից զատելի չեն՝ պիտի քննարկվեն որպես մեկ ընդհանրություն։

Կարդացեք նաև

Իսկ այն թեզը, որ Նիկոլն ասում էր՝ էթիկա է, չի ուզում բանակցային մանրամասներ բացի և այլն, կարո՞ղ է ինքը «Հայկական ժամանակ» չի կարդում, չգիտեմ՝ կարդո՞ւմ է, թե՞ ոչ, բայց որ գրում է՝ հստակ է։ Այսօր այդ թերթով, իբրև հավաստի աղբյուրի համաձայն՝ խոսում են Ադրբեջանի պահանջների մասին։ Երեք օր առաջ էր ասում, որ իբր բանակցային գաղտնիքները չի կարող բացահայտել, շուտ բացահայտեիր։

Սա հանրությանը տեղյակ պահել չէ, այլ պատասխանատվությունն իր վրայից գցել է, որ հետո ասի՝ դե, «Հայկական ժամանակում» այդ մասին գրված է եղել։ Այդ կետերը չարիք են Հայաստանի բանակցային դիրքերի համար։ Բայց կետերից մեկն այն է, որ սրանց բանակցությունների արդյունքում արդեն որերորդ անգամ Ադրբեջանը փորձում է առաջ բերել Արցախյան ազատամարտի ընթացքում իբր անհայտ կորած ադրբեջանցի զինյալների խնդիրը»,- շեշտեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ Հայկ Մամիջանյանի, նույնիսկ այն կետը, որտեղ Հայաստանը 100 տոկոսով կարող էր արդարացի լինել աշխարհում, դրան հակընդդեմ արդեն ադրբեջանական կետ կա։

«Հանրային հեռուտաընկերության եթերում երեկ արտաբերվել է մեկ միտք, որը նույնիսկ Ալիևը չի ասում, որ բանակցային գործընթացում սեղանին միշտ եղել է «միջանցքի»  հարց։ Սա Փաշինյանը չի ասում, նույնիսկ Մարուքյանը չի ասում, ինչ-որ այլ քաղաքամերձ գործիչների միջոցով փորձում են դա նետել դաշտ, սա հերյուրանք է։ Նման քննարկում, բանակցային նյութ չի եղել, եթե լիներ, ապա Ալիևը գոնե մեկ անգամ կբարձրաձայներ, ես չեմ հասկանում սա, գոյություն չունեցող փոխքաղաքապետի աթոռի պատճառով ինչ ստեր կարելի է  ասել Հանրայինի եթերում։ Բայց մի քիչ շատ եղավ, որ ես Խաժակյանի մասին խոսեմ»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Տեսանյութեր

Լրահոս