Երբ նոր էի եկել «Հայկական ժամանակ», Նիկոլն ինձ անընդհատ ուղարկում էր ՔԿՀ-ներ՝ սերիական մարդասպանների հետ հարցազրույցներ անելու. Նաիրա Զոհրաբյան

«Երբ ես նոր էի եկել «Հայկական ժամանակ» և սոցիալական թեմաներով էի գրում, ոչ քաղաքական, քանի որ Նիկոլը մեկ տարի հետո ինձ տեղափոխեց քաղաքական լրագրություն, Նիկոլ Փաշինյանն ինձ անընդհատ ուղարկում էր քրեակատարողական հիմնարկներ՝ սերիական մարդասպանների հետ հարցազրույցներ անելու: Փաստերը կան, կարող եք բացել «Հայկական ժամանակը»»,- այսօր «Հայելի ակումբում տված իր ասուլիսի ժամանակ ասաց Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանին ահավոր հետաքրքիր էր սերիական մարդասպանի հոգեբանությունը:

««Աբովյան» ՔԿՀ-ում մի մայր և դուստր էին միաժամանակ ազատազրկված: Մայրը դստեր հետ միասին քառատել էր ամուսնուն, փեսան էլ եկել-տեսել էր, նրան էլ էին սպանել: Ես հարցազրույց էի արել այդ կանանց հետ, և Նիկոլն անընդհատ հարցնում էր՝ ի՞նչ էին պատմում, ի՞նչ էին զգում: 72-ամյա կին էր, դստեր հետ միասին քառատել էին իր ամուսնուն և փեսային: Այո, այդ հարցազրույցների շարքը կա «Հայկական ժամանակում»: Նիկոլին անչափ հետաքրքիր էր՝ ինչ են զգում սերիական մարդասպանները»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Նրա խոսքով՝ քանի դեռ չեն կանգնեցրել Նիկոլ Փաշինյան-Աննա Հակոբյան զույգին, նրանք անընդհատ արյուն են ուզելու:

«Այս զույգը, ռուսերեն ասած, «исчадие ада» է, առավել հրեշավոր զույգ պատմությունը երևի չի ծնել: Սրանց պետք է կանգնեցնել ցանկացած ճանապարհով:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս