ՄԵԾ ՍՈՒՏ. Փաշինյանի ռազմական մանիպուլյացիաները. 80-ականների զենք

  • Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանը Հորդանանից ձեռք է բերել «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ, որոնք միայն մեր երկրում մոդեռնիզացումից հետո ենթակա եղան կիրառման: Այս մոդելի բոլոր համալիրներն արտադրվել են դեռևս մինչև 1980 թվականը:
  • Azeri Defence-ը՝ հղում անելով NIN շաբաթաթերթին, գրել էր, որ 2019թ․ ընթացքում Հայաստանն այլ սպառազինությունների շարքում գնել է նաև սերբական Zastava M55 զենիթային կայանք, որը արտադրվել և թողարկվել է 1955 թվականին:
  • Փաշինյանի տրամաբանությամբ՝ եթե ՍՈւ-30-ները գնել ենք 2019-2020թթ., ուրեմն դրանք 2020 թվականի «զենք» են: Մինչդեռ Սու-30-ը Սու-27-ի կատարելագործված տարբերակն է։ Սու-30-ի առաջին նախատիպն օդ է բարձրացել դեռ 1988 թվականին, իսկ Սու-27-ինը՝ 1977թ․, իհարկե, այս ընթացքում Սու-30-ը կատարելագործվել է:
  • Ըստ ՌԴ «Ռազմավարությունների և տեխնոլոգիաների վերլուծական կենտրոնի» հետազոտականզեկույցի՝ ՀՀ ՀՕՊ համակարգերից «Վերբա» ՇԶՀՀ-ն (շարժական զենիթահրթիռային համալիր), «Բուկ-Մ1-2» ԶՀՀ-ն և «Տոռ-Մ2ԿՄ»-ներն են մշակվել 1990-ականների կեսերից հետո: 
  • Ռուս փորձագետների կարծիքով՝ Հայաստանի ունեցած Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերից միայն «Տոռ-Մ2ԿՄ»-ն է արդյունավետ պայքարել հակառակորդի անօդաչուների դեմ: Հայաստանն ունեցել է 6 միավոր «Տոռ», սակայն դրանցից 4-ը հայկական կողմը կորցրել է 44-օրյա մարտական գործողությունների առաջին 15 օրվա ընթացքում: 
  • ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը 2021թ. փետրվարին am-ի հետ զրույցում ասել էր՝ ««Տոռ-Մ2ԿՄ» համալիրների առաջին խմբաքանակը մինչև վերջ չենք ստացել»: 

Արտակ Դավթյանը Գլխավոր շտաբը ղեկավարել է հենց Նիկոլ Փաշինյանի օրոք, սկզբում՝ 2018 թվականի մայիսի 24-ից մինչև 2020 թվականի հունիսի 8-ը, ապա՝ 2021թվականի մարտի 21-ից մինչև 2022 փետրվարի 24-ը:

Փաշինյանի «ռազմական» մանիպուլյացիաները. փաստեր

  • Նախկին իշխանությունների օրոք ռուսական վարկով 200 միլիոն դոլարի սպառազինության մատակարարման մասին համաձայնագիր էր ստորագրվել, որը հետագայում ընդլայնվել էր:
  • «Кавказский узел» պարբերականի փոխանցմամբ, միայն С-300-ի շուկայական արժեքը 250 մլն դոլար է եղել, «Իսկանդերներն» էլ ավելի թանկ են և չունեն շուկայական արժեք:
  • Զենքի մատակարարման վերաբերյալ բոլոր պայմանագրերը կնքվել են մինչև 2018 թվականը՝ նախկին իշխանությունների օրոք, որից հետո դրանք միայն կատարվել են, այն էլ ոչ ամբողջությամբ՝ խիստ կրճատված և աղավաղված:
  • Ըստ Ստոկհոլմի միջազգային խաղաղության խնդիրների ուսումնասիրության ինստիտուտի՝ 2019 թվականի ծախսերի մեծ մասը՝ 190 միլիոն դոլար, ուղղվել է ավիացիային, այսինքն՝ հենց այն Սու-30-ների գնմանը, որոնք մատակարարվել էին առանց զինամթերքի և չէին ներգրավվել պատերազմին:

Եթե սրանք չհաշվենք, ապա Փաշինյանի պաշտոնավարման ժամանակաշրջանին ՀՕՊ-ի և հրթիռների համար բաժին է ընկնում ընդամենը 58 միլիոն դոլար: 

  • ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 16.02.2021 թվականին ասել է. «2018-2024 թթ. Զինված ուժերի զարգացման պլանով նախատեսված էր 1 մլրդ 300 մլն դոլար, ընդ որում՝ 500 մլն-ից ավելին նախատեսված էր ավիացիայի, ՀՕՊ-ի և անօդաչու թռչող սարքերի կատարելագործման ու ձեռքբերման համար: Նախատեսված էր մինչև 2024 թիվը ձեռք բերել 2500 անօդաչու թռչող սարք: 2018-2020 թվականների համար նախատեսված էր ձեռք բերել 1000-ից ավելի անօդաչու թռչող սարք, ընդ որում, այդ սարքերը և՛ հարվածային էին, և՛ հետախուզական, և՛ կախված արժեքից՝ 5-150 կմ շառավղով գործելու ունակ էին լինելու»:
  • ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 02. 2021 թվականին հայտարարել է. ««Տոռ» համալիրներ ձեռք բերելու պլանով նախատեսված էր երեք խմբաքանակ: Հայաստանը 2019 թվականին ստացավ միայն մեկ խմբաքանակ, այն էլ՝ նախկինների ստորագրած պայմանագրով»:

Տեսանյութեր

Լրահոս