Փաշինյանի հերթական սուտը՝ խոստացավ 5 մլրդ դոլար արտաքին պարտքը նվազեցնել, բայց հասցրել է 10 միլիարդ դոլարի
ՀՀ նախկին իշխանություններին պետության արտաքին պարտքը կոռուպցիայի և թալանի միջոցով ավելացնելու մեջ մեղադրող Նիկոլ Փաշինյանը 2016 թվականին խոստացել էր դառնալ ՀՀ վարչապետ և ոչ միայն նվազեցնել ՀՀ արտաքին պարտքը, այլ նաև այն աուդիտի ենթարկել՝ հասկանալու համար, թե այդ պարտքի քանի՞ տոկոսն է կոռուպցիոն ճանապարհով մսխվել, քանի՞սը՝ հանգրվանել տաքուկ օֆշորներում։
2016 թվականի սեպտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանն ասել էր.
«Մեզ համար հաջորդ կարևորագույն խնդիրը Հայաստանի արտաքին պետական պարտքն է, որ, ինչպես հայտնի է՝ հատել է 5 միլիարդ դոլարի սահմանագիծը, և 2020 թվականին արտաքին պետական պարտքի սպասարկման համար Հայաստանը պետք է ծախսի 1 միլիարդ դոլար: Այսինքն՝ 1 միլիարդ դոլար պետք է ետ վճարի՝ նախկինում վերցրած պարտքերի մարման ժամանակացույցի համաձայն:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ըստ այդմ, համարում է, որ Հայաստանի արտաքին պետական պարտքը պետք է աուդիտի ենթարկվի, և Հայաստանի ժողովուրդը պետք է ունենա ապացույցներ և փաստեր այն մասին, թե որքանով է այդ պարտքն արդյունավետ օգտագործվել: Ընդ որում՝ այս աուդիտի արդյունքում պարզաբանման ենթակա կարևորագույն հարցերից մեկը հետևյալն է. Ինչքանո՞վ են մսխվել միջազգային կազմակերպություններից վերցված վարկերը, և որքանո՞վ են վարկատու կազմակերպությունները վարկը տալու կամ դրանք ծախսելու ընթացքում տեղյակ եղել կոռուպցիոն ռիսկերի մասին, որքանո՞վ են ներգրավված եղել կոռուպցիոն համակարգի մեջ: Եթե վերջին հանգամանքն ապացուցող փաստեր ի հայտ գան, շատ հստակորեն Հայաստանը պետք է արտաքին պարտքի վերակառուցման հարց առաջ քաշի և բանակցի, որ միջազգային կազմակերպությունները մասնակի կամ ամբողջությամբ վերակառուցեն ՀՀ արտաքին պետական պարտքը: Բայց սա ամենը չէ. մենք պետք է ամեն ինչ անենք օֆշորային գոտիներում կուտակված հայաստանյան ծագմամբ ապօրինի փողերը հայտնաբերելու և դրանք Հայաստան վերադարձնելու համար»:
2018 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, երբ դեռ չէր խուսափում լրագրողների հետ առերեսվելուց և նրանց ուղիղ տրված հարցերին պատասխանելուց, հրավիրել էր Կառավարության նիստերի դահլիճ ու ասել.
«Մեզ համար շատ կարևոր է, որ այնպիսի որոշում կայացնենք, որը մեզ չի ստիպի Հայաստանի արտաքին և պետական պարտքն ավելացնել»։
2021 թվականին սակայն Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովում իր թիմակից պատգամավորի հարցին պատասխանելիս, արդեն հերքեց ավելի քան երկու տարի հնչեցրած իսկ խոսքը՝ հայտարարելով.
«Պարտքից եկեք չվախենանք, երկրներ կան, իրենց ՀՆԱ-ի 200 % պետական պարտք ունեն»:
Պարտք վերցնելուց չվախենալու արդյունքում Նիկոլ Փաշինյանի վարչապետության 4 տարիների ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը, նվազելու փոխարեն, աճել է։
Ըստ Ֆինանսների նախարարության վերջին տվյալների՝ 2022 թվականին Հայաստանի պետական պարտքը կազմում է 9 մլրդ 933 մլն դոլար։
Մանրամասները՝ տեսանյութում