«Նիկոլի և ՔՊ-ի սիրած թեզն է՝ հասցնել կոլապսի և հարց տալ՝ եթե դուք լինեիք, այդպես չէի՞ք անելու». Հայկ Մամիջանյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանին թվում է, թե ինքը հուժկու քայլ է արել՝ թվիթերյան գրառում կատարելով: Այսօր՝ ի պատասխան հայ ռազմագերիներին գնդակահարելու ադրբեջանցիների վայրագ քայլին և Ադրբեջանի տված խոստումներին, Փաշինյանը թվիթերյան գրառում էր կատարել, թե «Արդեն 2-րդ անգամ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը մայիսին էր, երբ Բրյուսելում էր նման խոստում տրվել։ Իսկ երկրորդը՝ հիմա. Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել էր ազատ արձակել 17 հայ գերիների մինչև սեպտեմբերի 30-ը։
Հայկ Մամիջանյանի փոխանցմամբ.
«Սակայն չեմ նայել՝ ժողովրդավարություն թագ արե՞լ է, թե՞ ոչ, պիտի որ արած լինի։ Սա է պաշտոնական Երևանի արձագանքը դրան։
Հարց եմ տալիս, եթե պայմանավորվածություն չի կատարվել, Բայրամովի հետ հանդիպումը երեկ էր, ինչո՞ւ դրա մասին չի խոսվել։ Սա նույնն է, որ Նիկոլ Փաշինյանը տաքուկ կաբինետում նստած աշխարհաքաղաքական կենտրոնների հետ փորձում է պալեմիկայի մեջ մտնել, ախր մեկ շաբաթ առաջ էիր հետները հանդիպման, ասեիր։
Պարզ հարց եմ տալիս, եթե դու քո հարցազրույցի ժամանակ աշխարհաքաղաքական այս կամ այն կենտրոնին մեղադրանք ես հնչեցնում, դու նրանց հետ մեկ շաբաթ առաջ հանդիպման էիր՝ ասեիր, կա՛մ առհասարակ մի ասա, կամ իրենց հետ հանդիպմանն ասա»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Հայկ Մամիջանյանը։
Հարցին՝ ստեղծված իրավիճակում ի՞նչ է անում ընդդիմությունը, Հայկ Մամիջանյանն ասաց, որ «պլան-Ա» էլ կա, «պլան Բ» էլ կա, և բոլոր այդ պլանները մեկ առանձնահատկություն ունեն՝ Ա-ից մինչև Ֆ կետը ենթադրում է մասսայական կոնսոլիդացիա և հասարակության լայն աջակցություն։
«Երբեք չի կարելի մեղադրել, թե հասարակությունը չհասկացավ, դա հասարակության գործը չէ, մեր գործն է՝ փորձել բացատրել, եթե մինչև հիմա չենք հաջողել, ապա դա մեր մեղավորությունն է։ Ինչո՞ւ ենք մենք նստում խոսում, որովհետև հույս ունեմ, որ այն մի քանի հազար մարդը, որ նայելու են այս ասուլիսը, իրենց մեջ կլինեն մարդիկ, որոնք այս ասածներից հետո գուցե սկսեն մի քիչ մտածել այս կամ այն կետի շուրջ։ Այնպես որ, Ա-ից Ֆ պլաններ կան, որին հասնելու համար պետք է աշխատել հանրության հետ»,- ընդգծեց Հայկ Մամիջանյանը։
Միաժամանակ Հայկ Մամիջանյանն ասաց, որ ամեն ինչ կորած չէ, որքան էլ ուզում են կիսաբլոգերներից մինչև քաղաքական գործիչներ գրեն, որ ով էլ գա՝ նույնն է լինելու, այդպես չէ։
«Ով էլ լինի, այսպես վատ չի լինելու։ Նիկոլի և ՔՊ-ի սիրած թեզն է՝ հասցնել կոլապսի և հարց տալ՝ եթե դուք լինեիք, այդպես չէի՞ք անելու, մենք որ լինեինք, այդտեղ չէինք հասնելու»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում