ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ վարչապետի ֆեյսբուքյան էջում հրապարակվող լուսանկարներին ու տեսանյութերին։
Այսօր ԱԺ-ում լրագրողները հարց ուղղեցին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանին, թե կորոնավիրուսով վարակված դեպքերի աճն արդյո՞ք պայմանավորված չէ իշխանությունների իրարամերժ հայտարարություններով, մասնավորապես՝ կապված դիմակների հետ:
ԱԺ Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի խոսքով՝ կորոնավիրուսով վարակվածների թվի աճի հետ կապված՝ պետք չէ մեղավորներ փնտրել, թվի աճը նաև պայմանավորված է թեստավորումների ավել քանակով:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանն առաջարկում է փոփոխություններ կատարել ԱԺ «Կանոնակարգ օրենքում», որով հանձնաժողովների նախագահներին հնարավորություն կտրվի ունենալ խորհրդականներ:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ նաև Եվրահանձնաժողովի որոշմանը, ըստ որի՝ այսուհետև Հայաստանում որևէ ավիաընկերություն չի կարողանալու մուտք գործել ԵՄ տարածք:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանի խոսքով՝ միայն այն հանգամանքը, որ քաղաքացիները տևական ժամանակ արդեն չեն հետևում կորոնավիրուսի դեմ պայքարի ցուցումներին, արդեն անվստահություն է Առողջապահության նախարարին:
«Պատասխանատվությունը դնել միայն քաղաքացիների վրա՝ սեփական անկարողության ցուցադրում է». Մանե Թանդիլյան
Այսօր խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ՝ 82 կողմ, 17 դեմ ձայներով ընդունեց «Հանրաքվեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի և Սերգեյ Ատոմյանի հեղինակած նախագիծը քննարկելու ժամանակ տեղի ունեցավ միջադեպ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն այսօր ԱԺ ամբիոնից դիմելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին, նույն խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանին և Արման Աբովյանին՝ կոչ արեց, որպեսզի եթե իրենք խմբակցությունում ունեն պատգամավոր, որոնք լուրջ խնդիրներ ունեն, հոգեբանական պրոբլեմներ ունեն և դաստիարակության իսպառ բացակայություն, և նրանց որևէ բանով չեն կարողանում օգնել, ապա կարող են դիմել իրենց:
«Ցանկացած բարեփոխում, հատկապես՝ ոստիկական համակարգում, միանշանակ կարևոր է և ընդունելի, քանի որ տարիներ շարունակ մենք տեսել ենք, թե ինչ է կատարվում ոստիկանական համակարգում»,- ԱԺ-ում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը հրատապ ռեժիմով ընդունելու հարցին:
«Քանի միլիարդ ուզում է՝ պահանջվի, մենք ամեն օր պետք է ցույց տանք, որ նեցուկ և զորավիգ ենք մեր ոստիկանությանը, և այս բարեփոխումներն իսկապես կենսական կարևոր են»,- նշեց պատգամավորը՝ անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունման հարցին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի խոսքով՝ խորհրդարանում այսօր քննարկվող «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթը ոչ միայն քրտնաջան, այլև որակյալ աշխատանքի արդյունք է:
Հիշեցնենք, որ Արման Աբովյանն անդրադառնալով «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի հրատապ ռեժիմով ընդունելու որոշմանը, թեև նշել էր, որ այդ նախագծով փաստացի վերափոխվում է ոստիկանությունը, այդուհանդերձ, ըստ նրա, «Սատանան թաքնված է մանրուքներում», և ժամանակ չունենալով այդ դետալներ ուսումնասիրելու՝ առաջանում են բազմաթիվ հարցեր:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն այսօր խորհրդարանում հայտարարեց, որ իրենց քաղաքական ուժը միշտ ասել է, որ դեմ չէ բարեփոխումներին, այդ թվում՝ ոստիկանական համակարգի, որտեղ բարեփոխումներն ուղղակի անհրաժշտություն են:
Խորհրդարանը քննարկում է «Ոստիկանությունում ծառայության մասին» և «Ոստիկանության մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծերի փաթեթի ընդունման հարցը:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր խորհրդարանում «Սպառողական կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին հարցի քննարկման ժամանակ ելույթ ունեցավ ոչ թե՝ բուն օրինագծի վերաբերյալ, ինչպես պահանջում է ԱԺ կանոնակարգ օրենքը, այլ՝ որպես հրատապ հարց, անդրադարձավ գազի սակագնին:
Ամենայն հավանականությամբ, այսօր խորհրդարանն օրվա ավարտին արտահերթ նիստ հրավիրի, պատճառն օրակարգի հագեցածությունն է:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանն այսօր խորհրդարանում Գլխավոր դատախազին հարց ուղղեց, թե արդյո՞ք Գագիկ Ջհանգիրյանը կարող է մասնակցել «Հոկտեմբերի 27»-ի գործով քննչական գործընթացին:
Դատախազության գործունեության մասին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ներկայացրած հաղորդումից զատ, պատգամավորներին հետաքրքրում էր նաև Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ-ի խորհդատվական կարծիքի մասին մեկնաբանությունը, ՀՀ երկրորդ նախագահին հիվանդանոցային պայմաններում պահելու մասին դատարանի կիրառած հայցի ապահովման միջոցի օրինականության հարցը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արյուսակ Ջուլհակյանին ևս հետաքրքրում էր Արթուր Դավթյանի կարծիքը, թե ինչպես է, որ դատարանը բավարարել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների հայցը, և իրենց պաշտպանյալը մինչև կորոնավիրուսի պանդեմիայի ավարտը պետք է մնա ազատության մեջ։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսօր խորհրդարանում դիմելով Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ հարց բարձրացրեց դատարանում Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ձգձգման, ինչպես նաև նրա պաշտպանական թիմի գործելաոճի մասին։
Այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանից հետաքրքրվեց, թե նախկին պաշտոնյաները, որոնց նկատմամբ քրեական գործեր են հարուցված, ինչպես են կարողացել հատել ՀՀ սահմանը:
Այսօր խորհրդարանում Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը պատգամավորների դատին ներկայացնելուց հետո Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյան , որը վերաբերում էր «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքի կիրարկմանը:
Այսօր խորհրդարանում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելուց հետո «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արամ Խաչատրյանը Արթուր Դավթյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք նա վարչապետի նշած նվիրյալների ցանկում է, թե՞ ոչ:
«Ինչպես են լրագրողները շատ հաճախ ասում, որ իրենք իրենց տեղեկատվության աղբյուրը չեն բացահայտի, ես էլ հիմա պարտավոր չեմ ասել ճանապարհը, թե այն որտեղից եմ իմացել: Երեկվա իմ տեսաուղերձի հետ կապված ավելացնելու ոչինչ չունեմ»:
«Այս պահի դրությամբ որևէ առիթ չունեմ մեկուսանալու, որովհետև որքանով որ շփումը եղել է, որևէ կոնտակտ չենք ունեցել վարչապետի, Աննա Հակոբյանի և երեխաների հետ: Այսինքն, երբ ես եղել եմ նրանց տանը` որևէ ձևով կոնտակտի դուրս չենք եկել իրար հետ: Ես տուն մտնելիս, տանից դուրս գալիս ախտահանվել եմ, եղել եմ դիմակով, այնպես որ՝ այս պահին ես որևէ վտանգ չեմ տեսնում, որի համար էլ պետք է մեկուսանամ: Այնուամենայնիվ այսօր ես թեստ եմ հանձնելու՝ ապահովության համար, և ինչպես տեսնում եք՝ ԱԺ-ում շփումներս ունենում եմ մաքսիմալ հեռավորության վրա»,- ասաց Հրաչյա Հակոբյանը:
Այսօր ԱԺ-ում 2019 թվականի Դատախազության գործունեության տարեկան հաղորդումը ներկայացնելիս, գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ 2019 թվականին Պաշտպանության բանակում արձանագրվել է 49 զինծառայողի մահվան դեպք, որոնցից 20-ը կապված է եղել զինվորական ծառայություն անցնելու հետ: 29 մահվան դեպքն էլ տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ չկապված հանգամանքներում:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր ԱԺ ամբիոնից անդրադարձավ Ադրբեջանի ղեկավարության կողմից հնչեցված վերջին օրերի հայտարարություններին:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Հանրաքվեի մասին» օրենքի փոփոխության նախագծին և դրա հետ կապված ընդդիմադիրների ելույթներին՝ ասաց, որ բոլոր օրենքները պետք է ծառայեն ՀՀ քաղաքացուն:
«Նախորդ քառօրյային վարչապետը եղել է խորհրդարանում, ԱԺ աշխատակազմը և Առողջապահության նախարարությունը պետք է ասեն՝ խնդիր կա՞, թե՞ ոչ: Այստեղ բոլորս դիմակով ենք նստած եղել, կարծում եմ՝ պետք է որ խնդիր չլինի»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով վարչապետի և ընտանիքի կորոնավիրուսով վարակվելու լուրին: