Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հուլիսի 25-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանվել է 1990 թվականին ծնված Յուսիֆ օղլու Ասդանովը:
Գեւորգ Ներսիսյանը նշեց նաեւ, որ նույն միկրովտոբուսում եղել է նաեւ մեկ այլ համագյուղացի՝ Սերոբ Պողոսյանը: Նա եւս ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ: Այլ տեղեկություններ գյուղապետը չուներ:
Օգոստոսի 17-ին, ժամը 10.11-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Շահումյան գյուղի թիվ 8 փողոցի տներից մեկում քաղաքացին սպառնում է ինքնասպանություն գործել:
Գեղարքունիքի մարզի Սևան-Լճաշեն ճանապարհահատվածում այսօր, ժամը 11:00-ի սահմաններում երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գ.Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։
Օգոստոսի 15-ին, ժամը 15.24-ին ահազանգ է ստացվում, որ Շիրակի մարզի Խարկով գյուղի մոտակայքում` «Անի» կայարանի ուղեկալի տարածքում, այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր են մեկնում մեկ մարտական հաշվարկ և Անիի հրշեջ-փրկարարական ջոկատի ազատ հերթափոխից 6 հրշեջ-փրկարար:
Չիկագոյում անցած շաբաթ օրը անցկացվող ավիաշոուն մթագնվեց ողբերգությամբ՝ ցուցադրական ելույթի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվեցին, հայտնում է LifeNews-ը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իր փոքր որդու՝ Նիկոլայի ու օգնականների հետ կիրակի օրը Մինսկի իր նստվայրում հավաքել է իր աճեցրած կարտոֆիլի բերքը: Այդ մասին հայտնում է ОНТ հեռուստաալիքը:
Երևանից Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Տյանցզին քաղաքում պայթյունների հետևանքով 95 մարդ անհետ կորած է համարվում, նրանցից 85-ը հրշեջ է, հայտնել են չինական իշխանությունները:
ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր դուստր է ունեցել, այս մասին պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Մի քանի տասնյակ հազար մարդ է դուրս եկել Բրազիլիայի քաղաքների փողոցներ՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով կոռուպցիոն սկանդալների առնչությամբ ու պահանջելով սկսել իմփիչմենթի գործընթաց ընդդեմ երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի:
Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթռը, որը անհետացել էր Ինդոնեզիայի արևելքում, տեղափոխում էր մոտ 6,5 մլրդ ինդոնեզական ռուպի (մոտ 470 հազար դոլար)՝ նախատեսված աղքատ ընտանիքների համար, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ջայապուրա քաղաքի փոստի ներկայացուցչին:
Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական մատակարարման գծով վարչության պետ Գորխմազ Գարաեւը պաշտոնաթող է արվել:
Նյու Յորքի կենտրոնում սպանել են ամերիկացի դերասան Մորգան Ֆրիմենի որդեգիր թոռնուհուն: Ինչպես հայտնում է CNN-ը, 33-ամյա Իդենա Հայնսի մարմինը դանակի բազմաթիվ հարվածներով հայտնաբերել էր ոստիկանությունը:
Օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան – Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Apple-ը առավելագույն գաղտնիության պայմաններում զբաղվում է ավտոմեքենայի մշակման աշխատանքներով, որը կղեկավարվի առանց վարորդի, հայտնում է The Guardian-ը, որի տրամադրության տակ է հայտնվել կորպորացիայի ինժեներների նամակագրությունը:
ՀՀ 2-րդ նախագահի գրասենյակը խոր վշտով տեղեկացնում է, որ ս.թ. օգոստոսի 16–ին կյանքի 89-րդ տարում վախճանվել է Ռոբերտ Քոչարյանի մայրը՝ Էմմա Արսենի Օհանյանը:
Օգոստոսի 16-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի 8-րդ հարկում 3 կգ-անոց գազի բալոնից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
27-ամյա Էրիկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին խարդախության համար՝ տատու բնակարանը վաճառելու պատրվակով գումար հափշտակելու համար։
Օգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում:
Օգոստոսի 15-ին, ժամը 21.47-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասում՝ քարի արտադրամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Բրազիլիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դունգան Կակային հրավիրել է մասնակցելու Կոստա-Ռիկայի և ԱՄՆ-ի հետ առաջիկա 2 հանդիպումներին:
19-ամյա հարձակվողը հնգամյա պայմանագիր է կնքել բիրմինգհեմցիների հետ:
Իդեալական դիետան հիմնված է բանջարեղենի, մրգերի և կաթնաշոռի վրա:
Մի քանի հարյուր զույգ է դուրս եկել Նյու Յորքի փողոցներ՝ կրկնելու համբույրի հայտնի տեսարանը, որը ֆիքսել էր լուսանկարիչ Ալֆրեդ Էյզենշտադտն այն օրը, երբ տոնվում էր 1945թ. օգոստոսի 14-ին Ճապոնիայի դեմ տարած հաղթանակը, գրում է Interfax-ը:
2 մանչեսթերյան ակումբները պայքարում են «Բարսելոնայի» ֆուտբոլիստի համար:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն կիսվել է` «Ատլետիկի» հետ Իսպանիայի Սուպերգավաթի առաջին խաղի վերաբերյալ մտքերով:
Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) նախկին գործակալ Ֆելիքս Ռոգրիգեսը, ով մասնակցել է Չե Գևարայի սպանությանը, հայտարարել է, որ ԿՀՎ-ն չի պլանավորել կուբացի հեղափոխականի սպանությունը, այլ առավելագույնս ջանքեր է գործադրել նրա կյանքը պահպանելու համար: