Ինդոնեզիայում աղետի ենթարկված ինքնաթիռում եղել է շուրջ կես միլիոն դոլար

Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ուղևորատար ինքնաթռը, որը անհետացել էր Ինդոնեզիայի արևելքում, տեղափոխում էր մոտ 6,5 մլրդ ինդոնեզական ռուպի (մոտ 470 հազար դոլար)՝ նախատեսված աղքատ ընտանիքների համար, հայտնում է AFP-ն՝ հղում կատարելով Ջայապուրա քաղաքի փոստի ներկայացուցչին:

Կանխիկ գումարը տեղափոխվել է 4 պայուսակով, հայտնել է:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը, որը չվերթ էր իրականացնում Ջայապուրայից դեպի «Օքսիբիլ» օդանավակայան, անհետացել էր կիրակի օրը:

Ինքնաթիռում եղել է 49 ուղևոր ու անձնակազմի 5 անդամները:
Բոլորը եղել են Ինդոնեզիայի քաղաքացիներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31