Չիկագոյի ավիաշոուի ժամանակ օդում երկու պարաշյուտիստների բախումն ավարտվել է ողբերգությամբ

Չիկագոյում անցած շաբաթ օրը անցկացվող ավիաշոուն մթագնվեց ողբերգությամբ՝ ցուցադրական ելույթի ժամանակ երկու պարաշյուտիստներ օդում բախվեցին, հայտնում է LifeNews-ը: Նրանցից մեկը ստացած վնասվածքներից ավելի ուշ մահացավ հիվանդանոցում:

Ինչպես հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները, պարաշյուտիստների երկու թիմեր կատարում էին «ռումբի պայթյուն» տրյուկը: Այդ պահին Golden Knights թիմի անդամներից Քորի Գուդը բախվեց ռազմածովային ուժերի Leap Frogs թիմի անդամի հետ:

Դեպքից հետո Քորին ստիպված էր բացել երկրորդ պարաշյուտը, սակայն չկարողացավ հաջող վայրէջք կատարել ու ընկավ 10-րդ հարկի բարձրությունից:

Չնայած բժիշկների ջանքերին՝ կիրակի երեկոյան պարշյուտիստը մահացավ ստացած վնասվածքներից:

Երկրորդ տուժածը, ում անունը չի հաղորդվում, կոտրել էր ընդամենը ոտքը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31