40-ամյա տղամարդու մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 40-ամյա Գ.Մկրտչյանի մահվան դեպքի առթիվ։

2015թ.-ի օգոստոսի 16-ին` ժամը 07:10-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նորքի Այգիներ թիվ 282 ա հասցեում ինքնասպան է եղել իր ոդին:

Դեպքի վայրի զննությամբ նշված բակային տարածքում հայտնաբերվել է 1975թ. ծնված Գեորգի Մկրտչյանի դին` գլխի ճակատային հատվածում անհարթ եզրերով լայնաբացված վերքի ձևով վնասվածքով:

Նույն օրը ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով (ինքնասպանության հասցնել)։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ 40-ամյա տղամարդու մահվան հանգամանքների բազմակողմանի եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31