Բաժիններ՝

Բրազիլիայում ցուցարարները պահանջում են երկրի նախագահի հրաժարականը

Մի քանի տասնյակ հազար մարդ է դուրս եկել Բրազիլիայի քաղաքների փողոցներ՝ այդկերպ իրենց բողոքն արտահայտելով կոռուպցիոն սկանդալների առնչությամբ ու պահանջելով սկսել իմփիչմենթի գործընթաց ընդդեմ երկրի գործող նախագահ Դիլմա Ռուսեֆի:

Ցուցարարների կարծիքով՝ Ռուսեֆը, ով երկիրը գլխավորում է 2011-ից, այլևս վստահություն չի ներշնչում մի քանի կոռուպցիոն սկանդալներից հետո: Դրանցից մեկը կապված է Petrobras պետական նավթային հսկայի հետ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ցուցարարները երթով շարժվել են Կոպակաբանա լողափով դեպի Ռիո դե Ժանեյրո: Ցույցեր են անցկացվել նաև Սան Պաուլուում: Ռիո դե Ժանեյրոյում ցույցերին մասնակցել է ավելի քան 130 հազար մարդ:

Ցուցարարները երկրի նախագահին մեղադրում են նաև Բրազիլիայի ճգնաժամի մեջ ու դեմ են կառավարության ձեռնարկած տնտեսական միջոցառումներին:
Petrobras-ի նկատմամբ հետաքննությունն սկսվել է փետրվարին, երբ ընկերության մի շարք ղեկավարներ ու ազդեցիկ քաղաքական գործիչներ իշխող Աշխատավորական կուսակցությունից կասկածվեցին 22 մլրդ դոլար արժողությամբ կասկածելի պայմանագրերի կնքման մեջ:

Դիլմա Յուսեֆը գլխավորել է Petrobras ընկերության տնօրենների խորհուրդը 2003-2010թթ.:

Երկրի նախագահն ու մյուս քաղաքական գործիչները հերքում են իրենց առնչությունը կոռուպցիոն սխեմային:

Սոցիոլոգիական հարցումները վկայում են այն մասին, որ Ռուսեֆի վստահության վարկանիշը նվազել է մինչև 8%:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս