
Բացառիկ կադրեր Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսի վթարի վայրից

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 209կմ) տեղի էր ունեցել ՃՏՊ: Երևանից Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:
Նախնական տվյալներով՝ կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, 1978թ. ծնված), 2-րդ զոհի ինքնությունը չի հաջողվել պարզել: Տուժել էր 13 մարդ:
Իրավապահ մարմիններում LifeNews-ի աղբյուրը հայտնել է, որ ՃՏՊ-ն տեղի է ունեցել դաշնային М-29 «Կովկաս» ավտոճանապարհի 175-րդ կիլոմետրին:
Ոստիկանության տվյալով՝ «Մերսեդես» միկրոավտոբուսի վարորդը չի կարողացել ղեկավարել ավտոմեքենան ու այն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից:
«Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից, բախվել է ծառին ու շրջվել է»,- հայտնել են Կրասնոդարի մարզի ՆԳՆ գլխավոր վարչությունից:
Գերատեսչությունից հայտնել են, որ վթարի վայրում միկրոավտոբուսի սրահում եղել է 20 ուղևոր:
Մահացու վնասվածք էր ստացել երկրորդ վարորդը, ուղևորներից մեկը մահացել է հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին:
Հիվանդանոց է տեղափոխվել 12 մարդ, նրանց թվում երեխաներ չկան:
Ներկայում դեպքի վայրում աշխատում են իրավապահ մարմինների աշխատակիցները: