Վերջին օրերին Ալավերդիում գրանցվող աղիքային ինֆեկցիաների թվաճը ալավերդցիներին ստիպում է զգուշանալ: Գրանցվող աղիքային ինֆեկցիաների դեպքերը բնակիչների մեծ մասը կապում է ջրի հետ:
ԱՄՆ սննդի ու դեղամիջոցների վերահսկողության վարչությունը (Food and Drug Administration, FDA) թույլտվություն է տվել արտադրել ֆլիբանսերին դեղամիջոցը, որն ունի կանացի աֆրոդիզիակի հատկություններ:
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 18-ից 19-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության 1 դեպք, որը բացահայտվել է:
Օգոստոսի 15-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության Ապարանի բաժնում 1957 թ. ծնված Ղադի Մ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 12.30-ի սահմաններում, Բաղրամյան փողոցի թիվ 32 հասցեում գտնվող բանջարեղենի խանութի մոտ անհայտ անձը հայհոյել և բռունցքով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
ԱՄՆ-ը 2015 թվականին Վրաստանին կտրամադրի ևս 20 մլն դոլարի ռազմական օգնություն «դաշնակիների երաշխիքների ամրապնդում» ծրագրի շրջանակում, հայտնել է Պենտագոնի մամլո քարտուղար Փիթեր Կուկը:
Ներգաղթյալների թիվը, որոնք գտնվում են Եվրամիության սահմանների մոտ, հուլիսին հասել է ռեկորդային՝ 107 500 մարդու, հաղորդում են ԵՄ ներկայացուցիչները:
ittrend.am-ը գրում է, որ ABBYY Lingvo բառարանի բջջային հավելվածը դարձել է անվճար։ Այս մասին տեղեկանում ենք Lingvo-ի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։ Ծրագրի iOS և Android հավելվածներն աշխատում են առանց ինտերնետի անհրաժեշտության։ Ծրագիրը ներառում է 250-ից ավելի բառարաններ՝ 27 լեզուներով։ Այն հնարավորություն է տալիս նաև ճանաչել ու թարգմանել լուսանկարում պատկերված տեքստը։ iOS տարբերակը բեռնելու համար այցելեք այստեղ, […]
Օգոստոսի 15-ին, ժամը 15.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնում 1986 թ. ծնված Յակով Պ.-ից ահազանգ էր ստացվել, որ տանը դանակով հարձակվել են իր վրա:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործով ձերբակալվել է 22-ամյա երիտասարդ՝ անչափահասի հետ սեռական հարաբերություն ունենալու կասկածանքով։
Օգոստոսի 17-ին մահացած Առափի գյուղի բնակիչ 67-ամյա Զարզանդ Թորոսյանի դին ենթարկվել է դատաբժշկական փորձաքննության: Դեպքի վայր ժամանած շտապօգնության աշխատակիցներին Թորոսյանի հարազատներն ասել են, որ տղամարդը հանկարծամահ է եղել:
ԱՄՆ Պետդեպարտամենի մամլո ծառայության ղեկավար Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները անհրաժեշտ է համարում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կողմից հրաժարական տալն ու իշխանությունը երկրում քաղաքական այլ ուժերին հանձնելը, հայտնում է TASS-ը:
Օգոստոսի 15-ին, ժամը 00.30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել օտարերկրյա քաղաքացի, 1980 թ. ծնված Յուլիա Մ.-ն և հայտնել, որ ամուսնու հետ տաքսի ավտոմեքենայով վերադառնալիս՝ Երևանի Տիգրան Մեծի պողոտայում, սուպերմարկետի մոտ, տաքսուց իջել է, որպեսզի մտնի դեղատուն, իսկ վարորդը քնած ամուսնու գրպանից փորձել է գողություն կատարել, սակայն արթնանալուց հետո նրան իջեցրել և դիմել է փախուստի:
««Ավրորա» մրցանակի միջոցով մենք միանում ենք Մարդասիրության համաշխարհային օրվան՝ հարգանքի տուրք մատուցելու նրանց, ովքեր իրենց կյանքը նվիրել են մարդկանց ծառայելուն, եւ կարեւորում ենք ամբողջ աշխարհում բարեգործական աշխատանքի ազդեցությունը: Այսօր բոլորիս համար առիթ է՝ մի պահ կանգ առնելու ու ճանաչելու այն անհատներին, որոնց խիզախ գործողությունները գոյատեւելու հնարավորություն ընձեռեցին այլ մարդկանց»,- ասում է «Ավրորա» մրցանակի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Օգոստոսի 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-24-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Օգոստոսի 18-ին, ժամը 21.22-ին ահազանգ է ստացվել, որ Զովունի-Մրգաշեն ավտոճանապարհին` ոլորանների մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, մարդատար ավտոմեքենան գլորվել է ձորը:
Միջազգային վարկանշային Fitch գործակալությունը բարձրացրել է Հունաստանի էմինենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշերը մեկ աստիճանով՝ CC –ից հասցնելով CCC մակարդակի, հայտնում է RIA Novosti-ն։
Հայ-ադրբեջանական սահմանին օգոստոսի 18-ին մարտական հենակետում՝ մարտական հերթապահություն կրելու կանոնները խախտելու հետեւանքով մահացած 25-ամյա Աշոտ Հովհաննիսյանը Վայոց ձորի Բարձրունի գյուղից էր, մի քանի ամիս առաջ էր մտել ծառայության:
Ուկրաինայի, Գերմանիայի ու Ֆրանսիայի ղեկավարներ Պյոտր Պորոշենկոն, Անգելա Մերկելն ու Ֆրանսուա Օլանդը կհանդիպեն Բեռլինում՝ քննարկելու Դոնբասում ստեղծված իրավիճակը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությանում հարուցվել է քրեական գործ՝ պայմանագրային զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ։
Oգոստոսի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն և ՀՀ-ում Լեհաստանի ռազմական կցորդ, գնդապետ Դարիուշ Մարինովսկուն:
Անկարան Մոսկվային է ուղարկել «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ համաձայնագրի նախագիծը, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզին:
ԴԱԻՇ-ի զինյալները գլխատել են Սիրիայի Պալմիրա քաղաքի հնագետին, հայտնում է լիբանանյան Daily Star թերթը:
Սիրայի Էլ-Կամիշլի քաղաքում քրդական ինքնապաշտպանական ուժերի բազայի մոտ մահապարտ-ահաբեկիչը պայթեցրել է իրեն, ինչի հետևանքով 10 մարդ սպանվել է:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, երեկ Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին Օդեսայի ներքին գործերի պետական համալսարանում մասնակցել է նոր պարեկային ոստիկանության մարզումներին:
ԴԱԻՇ-ի զինյալները համացանցում տեղաուղերձ են տարածել, որտեղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանել են սատանա:
Օգոստոսի 19-ին, ժամը 08.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 34 շենքի վերելակում քաղաքացի է մնացել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Բազե-2015» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցները հյուրընկալել են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին, ով հանդիպման ընթացքում պատասխանել է բազեականների բազմաթիվ հարցերի։
Ոստիկանությունը հայտնաբերել է Հովհաննես Այվազովսկու ու Վասիլի Պոլենովի կտավները, որոնք հուլիսին գողացվել էին թանգարանից:
ԱՄՆ նախագահի ադմինիստրացիայում երեկվանից իր աշխատանքն է սկսել առաջին տրանսգենդեր աշխատակցուհին, հայտնում է BBC-ն:
Մայրը և նրա 3-ամյա որդին որոնվում են որպես անհայտ կորած: