
Apple-ն զբաղվում է ինքնակառավարվող ավտոմեքենայի ստեղծման աշխատանքներով. ԶԼՄ-ներ

Apple-ը առավելագույն գաղտնիության պայմաններում զբաղվում է ավտոմեքենայի մշակման աշխատանքներով, որը կղեկավարվի առանց վարորդի, հայտնում է The Guardian-ը, որի տրամադրության տակ է հայտնվել կորպորացիայի ինժեներների նամակագրությունը:
Նամակագրությունից հայտնի է դարձել, որ նախագծի հեղինակները, որոնց թվում կան Սիլիկոնե հովտի, Tesla motors-ի ու Mercedes-Benz-ի ինժեներներ, ապրում են Սան-Խոսե քաղաքում Apple-ի մասնաշենքում, որին մատչում ունենալը չափազանց բարդ է:
Ենթադրվում է, որ մեքենայի առաջին մոդելը արդեն գրեթե պատրաստ է ու շուտով կկատարվեն փորձարկումները:
Նամակագրությունից պարզ է դառնում, որ ավտոմեքենայի թեսթավորման համար Apple-ը պայմանավորվել է GoMentum station-ի օգտագործման մասին, որը Սան Ֆրանցիսկոյից քիչ հեռու գտնվող ռազմաբազա է: Նախկինում այդտեղ կատարվել են Mercedes-Benz-ի ու Honda-ի փորձարկումները:
Կայանը փակ է քաղաքացիական անձանց համար ու պահպանվում է զինվորականների կողմից, ինչը այն իդեալական է դարձնում գաղտնի փորձարկումների համար:
Նշվում է, որ Apple-ի կողմից առանց վարորդի մեքենայի ստեղծման աշխատանքները կոդավորված են «Տիտան նախագիծ» անվանումով:
Apple-ը հրաժարվել է մեկնաբանել լուրերը: