
Սիրիայում դարձյալ ադրբեջանցի զինյալ է սպանվել

Ինչպես հայտնում է APA գործակալությունը, հուլիսի 25-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից սպանվել է 1990 թվականին ծնված Յուսիֆ օղլու Ասդանովը:
Ինչպես գործակալությանը հայտնել են Ասդամովի մտերիմները, վերջինս Սիրիա էր ուղևորվել 2014թ. վերջին:
Վերջին անգամ նա հարազատների հետ կապ էր հաստատել հուլիսի 24-ին, իսկ մի քանի օր անց ընտանիքի անդամները տեղեկացել էին նրա մահվան մասին: