Հայաստանում թերի ախտորոշում և բուժում ստացած աղջնակի կյանքը կարող են փրկել Մոսկվայում. ամեն րոպե ուշացնելը ճակատագրական է
Փոքրիկ Ջուլյա Գրիգորյանը ծնվել է 2002թ.Երևանում, մինչև 2015 թվականի հունիսի 2-ը երեխան անհոգ, բոլոր իր հասակակիցների նման խաղացել է բակում և ապրել իր մանկական երազանքներով: Սակայն հունիսի 2-ից նրա վիճակը վատանում է՝ ոտքերն այտուցվում են, աչքերը դեղնում, ծնողներն անմիջապես դիմում են բժիշկի, պարզվում է լյարդում խնդիրներ կան և ախտորոշում են լյարդի ցերոզ: Երեխան հիմա ստացիոնար բուժման մեջ է Արաբկիր բժշկական կենտրոնում, հորմոնալ դեղերից այտուցվել է, ստանում է դեղորայքային բուժում՝ Ցիկլոսպարին, Մեդիպրեդ, Վերոշպիրոն: Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում, դժվարանում է նույնիսկ դեղերի գնման հարցում, իսկ այստեղ բժիշկները հույս չեն տալիս և խորհուրդ են տալիս տեղափոխել Ռուսաստանի Դաշնություն: Երեխայի բժշկական փաստաթղթերը Մոսկվա ուղարկելուց հետո ռուսաստանյան բժիշկները պատասխանեցին, որ Երևանում ո´չ նորմալ հետազոտություն, ո´չ էլ նորմալ բուժում չի կատարվել, անիմաստ կորել է 2.5 ամիս: Այժմ 3000 դոլար է անհրաժեշտ, որ երեխային անհապաղ տանեն Մոսկվա` նոր հետազոտության:
Չունենալով անհրաժեշտ գումար, իբրև վերջին միջոց, երեխայի ծնողները դիմում են բարի մարդկանց օգնությանը:
Հեռ.՝ +37477 540 807, +37494 988 531:
Ջուլիի հորաքրոջ՝ Մարիամ Բաղդասարյանի անունով ԱԿԲԱ -ԿՐԵԴԻԴ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ բացվել են հաշվեհամարներ՝
220164646972000 ՀՀ դրամ,
220164642062001 ԱՄՆ դոլար,
220164640512002 ԵՎՐՈ, 220164640173958 ՌԴ ռուբլի,
SWIFT CODE: AGCAAM22: