
Ադրբեջանի ՊՆ փոխնախարարը պաշտոնաթող է արվել

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար, նյութատեխնիկական մատակարարման գծով վարչության պետ Գորխմազ Գարաեւը պաշտոնաթող է արվել:
AzeriDefence լրատվական կայքի փոխանցմամբ` հղում կատարելով Ադրբեջանի ՊՆ աղբյուրներին:
Ըստ տեղեկությունների` բարձրաստիճան գեներալը նշանակվել է Երրորդ բանակային կորպուսի զորամասերից մեկի հրամանատարի տեղակալ:
Նրա փոխարեն Ադրբեջանի ՊՆ նյութատեխնիկական վարչության պետ է նշանակվել գնդապետ Ֆուադ Ամիրովը:
Նշվում է, որ Ադրբեջանի ՊՆ հոգեբանական պատրաստվածության եւ հասարակայնության հետ կապերի վարչության ղեկավար, գնդապետ Ռուֆաթ Ամիրովն էլ նշանակվել է ՊՆ-ին կից Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ:
Ադրբեջանական ԶԼՄ-ները որոշ ժամանակ առաջ հայտնել էին, որ Ադրբեջանի ԶՈւ համակարգում գլխավոր տեսչական վարչությունում կոռուպցիոն սկանդալի պատճառով պաշտոնաթող են արվել երեք բարձրաստիճան զինվորականներ: Մի քանի օր առաջ զբաղեցրած պաշտոններից հեռացվել էին Ջամշիդ Նախչըվանսկու անվան ռազմական ուսումնարանի պետ Միրզա Ալմասովը եւ ԶՈւ գլխավոր տեսչական վարչության պետ Ֆահրադդին Ջաբրայիլովը: