
Գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 16-ին, ժամը 10.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վիլնյուսի փողոցի թիվ 33 շենքի 8-րդ հարկում 3 կգ-անոց գազի բալոնից առկա է գազի արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ 3 կգ-անոց գազի բալոնից տեղի է ունեցել արտահոսք՝ հրդեհի բռնկմամբ, որի հետևանքով շենքի մուտքում այրվել է մոտ 1.5 գմ էլ.մալուխ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.51-ին, մարվել` 10.55-ին: