Բաժիններ՝

ՌԴ-ում հայկական միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհվածներից մեկը 4 անչափահաս երեխաների հայր է. news.am

Երեւանից Անապակ մեկնող միկրոավտոբուսի վթարի հետեւանքով զոհված Արմեն Ղուկասյանը Ոսկեհատ գյուղից է: Գյուղապետ Գեւորգ Ներսիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ վերջինս աշխատում էր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում, սակայն չգիտի՝ այժմ դուրս էր եկել աշխատանքից, թե ոչ: Գյուղապետից  կայքը տեղեկացել է, որ վերջինս 4 անչափահաս երեխա ունի, սոցիալական վիճակն էլ՝ ծանր, ապրում էր կնոջ, երեխաների, մոր հետ, ունի նաեւ եղբայր:

Գեւորգ Ներսիսյանը նշել է նաեւ, որ նույն միկրովտոբուսում եղել է նաեւ մեկ այլ համագյուղացի՝ Սերոբ Պողոսյանը: Նա եւս ամուսնացած է, ունի չափահաս երեխաներ: Այլ տեղեկություններ գյուղապետը չուներ:

Վթարի հետեւանքով վնասվածքներ ստացած 21-ամյա Արծրուն Հարությունյանը Արմավիրի մարզի Ջրառատ գյուղից է: Նա մեկնում էր ՌԴ՝ արտագնա աշխատանքի: Վերջինս ամուսնացած չէր, ուներ եղբայրներ ու քույր:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս