
Տատիկի բնակարանը վաճառելու հայտարարություն է տվել, կանխավճարը վերցրել, բայց բնակարանը չի վաճառել. «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է. 27-ամյա Էրիկը հայտնվել է ամբաստանյալի աթոռին խարդախության համար՝ տատու բնակարանը վաճառելու պատրվակով գումար հափշտակելու համար։
Ըստ մեղադրանքի՝ Էրիկը խարդախությամբ ուրիշի գույքը հափշտակելու դիտավորությամբ 2014 թվականի մարտ ամսին իր տատու բնակարանը վաճառելու վերաբերյալ հայտարարություն է տեղադրել համացանցում, որից հետո որպես գնորդ դիմած 2 կանանց վստահությունը չարաշահելով նրանցից որպես կանխավճար պահանջել ու ստացել է գումար, սակայն բնակարանը չի վաճառել, իսկ գումարն էլ չի վերադարձրել։
Էրիկին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով և 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: