15 Օգոստոս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

18:50 18.08.2015 | Երևան-Մեղրի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել

Օգոստոսի 17-ին, ժամը 19.58-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 113-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

18:30 18.08.2015 | ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը զգուշացնում է

Ազգաբնակչությանը խորհուրդ է տրվում խուսափել ֆիզիկական ակտիվությունից և արեգակի անմիջական ճառագայթների տակ գտնվելուց, հատկապես առողջական խնդիրներ և բաց գույնի մաշկ ունեցող անձինք:

18:10 18.08.2015 | Համաշխարհային պարտքը գնահատվում է 60 տրլն դոլար

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) hամաշխարհային պարտքը գնահատել է 59,7 տրլն դոլար: ԱՄՆ-ին բաժին է ընկնում համաշխարհային պետական պարտքի 29,05%-ը կամ 13,91 տրլն դոլար:

17:50 18.08.2015 | Սառնակունք գյուղի մոտ վթար է տեղի ունեցել. տուժածի վիճակը ծանր է

Օգոստոսի 18-ին, ժամը 06.01-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Սառնակունք գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիսիան-Սառնակունք ավտոճանապարհի 24-րդ կմ-ում բախվել են «Վոլկսվագեն Գոլֆ» մակնիշի 22 SS 264 պ/հ (վարորդ` 1970 թ. ծնված Խ. Ա.) և «ԳԱԶ 2410» մակնիշի 43 LS 594 պ/հ (վարորդ՝ 1964թ. ծնված Գ. Մ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները վարորդներ Խ. Ա.-ին և. Գ. Մ.-ին դուրս են բերել ավտոմեքենաներից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիան քաղաքի ԲԿ: Բժիշկները Գ. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, Խ.Ա.-ի առողջական վիճակը` բավարար:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնի փականները:

17:13 18.08.2015 | Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանի ամրապնդման անհրաժեշտության մասին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է Ուկրաինայի հետ սահմանն ամրապնդելու անհրաժեշտության մասին, հայտնում է «ԲելՏա»-ն:

17:10 18.08.2015 | Վրաստանում վառելիքի գները շարունակում են նվազել

Վրաստանում մի քանի ընկերություն միանգամից մի քանի տետրիով նվազեցրել է վառելիքի գները, հայտնում է «Բիզնես-Գրուզիան»:

16:50 18.08.2015 | Պատահար՝ Դիլիջանի թունելի դիմաց

Օգոստոսի 18-ին, ժամը 07.43-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի թունելի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ` ավտոմեքենան կողաշրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

16:39 18.08.2015 | Մեկնարկել է բանակային նոր ուսումնական փուլը

Հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նոր ուսումնաշրջանի մեկնարկային տոնական միջոցառմանը ներկա է եղել նաև ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը:

16:30 18.08.2015 | Եղանակը՝ առաջիկա օրերին. ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով

Օգոստոսի 19-ին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

16:10 18.08.2015 | ԱՄՆ-ի իշխանությունները Shell-ին թույլատրել են նավթ արդյունահանել Արկտիկայում

Նիդեռլանդա-բրիտանական նավթագազային Royal Dutch Shell ընկերությունն ամերիկյան իշխանություններից ստացել է վերջնական թույլտվություն հորատում իրականացնել Արկտիկայում:

15:50 18.08.2015 | Վթար՝ էլ.ցանցի մոտ. կա տուժած

Օգոստոսի 18-ին, ժամը 07.21-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Զ. Անդրանիկի փողոցում՝ էլ.ցանցի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Լադա Կալինա» մակնիշի Տ6248 պ/հ (վարորդ` 1955 թ. ծնված Գ. Հ.) և «Օպել աստրա ջի» մակնիշի 33 VL 752 պ/հ (վարորդ՝ 1987 թ. ծնված Հ. Խ.) ավտոմեքենաները:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` Գ. Հ.-ը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:

15:20 18.08.2015 | «Էյր Արմենիայի» սեփականատիրոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը ուղարկվել են դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ «Էյր Արմենիա» (Air Armenia) ավիաընկերության սեփականատեր և տնօրեն Արսեն Ավետիսյանին ծեծի ենթարկելու վերաբերյալ նյութերը Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազի պահանջով 18.08.2015թ. հետաքննության մարմնից ուղարկվել են դատախպազություն:

15:16 18.08.2015 | ՀԽ հայտարարությունը՝ «Ժառանգության» անդամների և մյուսների նկատմամբ բռնությունների վերաբերյալ

Ուշագրավ է նաև, որ այդ նույն ժամանակահատվածում տեղի ունեցավ Հիմնադիր խորհրդարանի ռուսաստանաբնակ աջակից, ուսանողուհի Սյուզի Գևորգյանին դարանակալելու և ծեծի ենթարկելու դեպքը:

14:20 18.08.2015 | Բաշկիրիայում մայրը ավազոտվելու համար խեղդել է իր մանկահասակ որդիներին

Բաշկիրիայի Օկտյաբրսկ քաղաքում 27-ամյա կինը հոգեբուժարանում բուժվելուց հետո հաշվեհարդար է տեսել փոքրիկ որդիների հետ:

14:06 18.08.2015 | Փրկարարները հայտնաբերել են Ինդոնեզայում աղետի ենթարկված ինքնաթիռում եղած կես միլիոն դոլարը

Ինդոնեզացի փրկարարները հայտնաբերել են Trigana Air Service ավիաընկերությանը պատկանող ATR 42-300 ուղևորատար ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերել են մի քանի պայուսակ, որում գտնվել է խոշոր գումար:

13:57 18.08.2015 | Անտեր, խեղճ ընտանիք էր. կացնահարված երիտասարդը մոր և եղբոր հետ էր ապրում. news.am

Երևանի բնակիչ, 25-ամյա Վլադիմիր Կարապետյանը, որի կացնահարված դին այսօր՝ օգոստոսի 18-ին, մայրը հայտնաբերել է տան հյուրասենյակում, ապրում էր մոր և ավագ եղբոր հետ, որոնք դեպքի օրը տանը չեն եղել:

13:49 18.08.2015 | Պեսկովը հերքում է 26 մլն ռուբլով Սարդինիայում զբոսանավ վարձակալելու մասին լուրերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնու բլոգի հրապարակումը:, թե ինքը զբոսանավ է վարձակալում Սարդինիայում:

13:42 18.08.2015 | Ավետիսյանին ձեռնտո՞ւ էր ծեծը. Նոր մանրամասներ «Էյր Արմենիայի» տնօրենի հետ միջադեպից. «Առավոտ»

«Ավետիսյանի դեմ դատական 57 հայց կա՝ պարտքերը ստանալու պահանջով։ «էյր Արմենիան», որի 51 % բաժնետերը Ավետիսյանն է, ըստ մեր աղբյուրի, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող «Ավիասնունդ» ընկերությանը 400 հազար դոլարի պարտք ունի, փոքր չեն պարտքերը նաեւ «Զվարթնոց» օդանավակայանին»։

13:36 18.08.2015 | Հրապարակվել են Երևանում տեղի ունեցած 25-ամյա երիտասարդի սպանության մանրամասները. ՔԿ

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ դիակը հայտնաբերել է մայրը։ Սպանված երիտասարդը նշված տանը բնակվել է եղբոր հետ, իսկ մայրը՝ երրորդ որդու տանը։ 2015թ. օգոստոսի 18-ին առավոտյան մայրն այցելել է որդիներին եւ տան հյուրասենյակում՝ բազմոցի վրա պառկած, հայտնաբերել Վլ.Կարապետյանին՝ սպանված։

13:34 18.08.2015 | Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր

Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 18-ին ստորագրել է հրամանագրեր, համաձայն որոնց՝ գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի կազմում եւ կանոնադրությունում կատարվել են փոփոխություններ:

13:32 18.08.2015 | Բանգկոկում ևս մեկ պայթյուն է որոտացել

Թաիլանդի մայրաքաղաք Բանգկոկում ևս մեկ պայթուցիկ սարք է գործի դրվել: Ըստ ոստիկանության տեղեկությունների՝ խոսքն այս անգամ ավելի թույլ հզորություն ունեցող սարքի մասին է:

13:06 18.08.2015 | Խոշոր վթար Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում. հոսպիտալացվել է 6 քաղաքացի

Երեկ երեկոյան Գյումրու բժշկական կենտրոն է հոսպիտալացվել ավտովթարից տուժած 6 քաղաքացի։ Գյումրի-Վանաձոր ճանապարհահատվածում` Ջաջուռի մոտակայքում շրջված ավտոմեքենայի ուղևորներից մեկն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ 4-ը` մարմնական տարբեր վնասվածքներով` բաց վերքեր, փափուկ հյուսվածքների սալջարդեր, դեռևս գտնվում են հիվանդանոցում` մասնագետների հսկողության ներքո։

13:04 18.08.2015 | «Գեորգին այն մարդը չէր, որ կգնար նման քայլի». ՀԺ

Օգոստոսի 16-ի առավոտյան Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 իր տանը հայտնաբերվել է 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներով:

12:58 18.08.2015 | Հայաստանի քաղաքացին թմրանյութերի ներկրման կասկածանքով ձերբակալվել է Վրաստանում

1978թ. ծնված Հայաստանի քաղաքացի Գևորգ Կ-ն ձերբակալվել է Վրաստան թմրանյութեր ներկրելու կասկածանքով, հայտնում է «Գրուզիա-օնլայնը»: Ինչպես հաղորդվում է, վերջինս ձերբակալվել է «Սադախլո» սահմանային անցակետում, երբ փորձել է Վրաստան տեղափոխել թմրանյութեր:

12:46 18.08.2015 | Հայաստանում երեխաների առևանգման և խոշտանգման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Աշոտ Ահարոնյան

Վերջին օրերին որոշ անձինք սոցցանցերում լուրեր են տարածում, թե իբր հանրապետությունում երեխաներ են առևանգվում ու խոշտանգվում: Հայտարարում ենք, որ այդ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

12:43 18.08.2015 | «Ատլետիկը» ոչ ոքի խաղաց «Բարսելոնայի» հետ և 31 տարի անց նվաճեց Իսպանիայի Սուպերգավաթը

Իսպանիայի Սուպերգավաթի պատասխան խաղում «Ատլետիկը» և «Բարսելոնան» ոչ ոքի խաղացին: Հանդիպումը տեղի էր ունենում «Բարսելոնայի» «Կամպ Նոու» մարզադաշտում և ավարտվեց այն 1:1 հաշվով:

12:34 18.08.2015 | ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Թուրքիային անվտանգության ոլորտում. Պետդեպ

ԱՄՆ-ը նախկինի պես գործընկերային հարաբերություններ է պահպանում Թուրքիայի հետ ու մտադիր է նրան աջակցություն ցուցաբերել անվտանգության ոլորտում:

12:31 18.08.2015 | Մանրամասներ 25-ամյա երիտասարդի սպանության վերաբերյալ. «Փաստինֆո»

Այսօր՝ օգոստոսի 18-ին, Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում տեղի ունեցած սպանության վերաբերյալ որոշ տեղեկություններ են հայտնի դարձել «Փաստինֆո»-ին:

12:10 18.08.2015 | ՀՀ վարչապետը հանդիպել է «Բազե-2015»-ի մասնակիցների հետ. ԿԳՆ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյաը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

12:07 18.08.2015 | Մահացել է Հնդկաստանի առաջին տիկինը

Այսօր առավոտյան մահացել է Հնդկաստանի նախագահի կինը՝ Սուվրա Մուքերջին։ Այս մասին նշված է Հնդկաստանի նախագահի գրասենյակի պաշտոնական հաղորդագրության մեջ:

  • Page 814 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 809
  • 810
  • 811
  • 812
  • 813
  • 814
  • 815
  • 816
  • 817
  • 818
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը