Նոր մանրամասներ՝ Երևանից Անապա ուղևորվող միկրոավտոբուսի վթարից տուժածների վիճակի մասին

Օգոստոսի 17-ին, ժամը 06.27-ին ՌԴ ԱԻՆ-ից տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 02.55-ին ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում (Պյատիգորսկ-Արմավիր 175 կմ) տեղի է ունեցել ՃՏՊ. Երևան – Անապա ուղևորվող «Մերսեդես» մակնիշի 34 TL 778 պ/հ միկրոավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից (8 մ) և բախվել ծառին:

Նախնական տվյալներով միկրոավտոբուսում եղել է 20 մարդ. կա 2 զոհ՝ Ղուկասյան Արմեն (երկրորդ վարորդը, ծնվ. 1978 թ. ) և Ռիտա Հովհաննիսյան (ծնվ. 1962 թ.):

13 քաղաքացի (1997թ. ծնված Բրոյան Էսթեր, 1975թ. ծնված Բալգինա Սվետլանա, 1962թ. ծնված Խուդոյան Գյուլիզարա, 1960թ. ծնված Խաչատրյան Հրաչ, 1993թ. ծնված Ղուկասյան Կառլեն, 1963թ. ծնված Պողոսյան Վազգեն, 1969թ. ծնված Պոկույան Սերժ, 1998թ. ծնված Հովհաննիսյան Արմեն, 1994թ. ծնված Հարությունյան Արծրուն, Բեյրուսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), Պողոսյան (ծննդյան թիվն ու անունը ճշտվում են), 1960թ. ծնված Բեյբուոցյան (մյուս քաղաքացու տվյալները ճշտվում են) տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիր քաղաքի 3-րդ քաղաքային հիվանդանոց:

Վ. Պ. (ծնվ.1963 թ.) և անձը չպարզված ևս մեկ քաղաքացու առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, իսկ մնացած 11 տուժածների առողջական վիճակը՝ միջին ծանրության:

Մյուս 5 ուղևորը շարունակել են իրենց ճանապարհը:

Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31