
Արտակարգ դեպք Երևանում. ժամացույցի խանութի սեփականատեր, 40-ամյա տղամարդը ինքնասպան է եղել. հայտնաբերվել է երկտող. shamshyan.com

Այսօր` օգոստոսի 16-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ վարչական շրջանի Նորքի ամառանոցներ թիվ 282 տանը տղամարդու դի կա:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե է ժամանել ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը` պետի տեղակալ Մկրտիչ Ումրշատյանի գլխավորությամբ:
Ժամանել է նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության կենտրոնական բաժնի քննչական խումբը` բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված տանը հայտնաբերել են նույն հասցեի բնակիչ, 40-ամյա Գեորգի Մկրտչյանի դին` գլխի մասում ստացած հրազենային վնասվածքներից:
Դիակի մոտ հայնաբերվել է նաև իտալական արտադրության որսորդական հրացան, ինչպես նաև հայտնաբերվել է նամակ, որում գրված է, որ խնդրում եմ իմ այս քայլով ինձ չմեղադրել, ոչ ոք մեղավոր չէ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: