Բաժիններ՝

Վթար Արագածոտնի մարզում. կա 1 զոհ, 1 վիրավոր

Օգոստոսի 15-ին, ժամը 20.35-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզում` Ապարանի հուշարձանի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ապարան-Սպիտակ հատվածի 3-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 34 ZM 391 (վարորդ` 1991 թ. ծնված Տ. Պ.) և «Գռանդ Շիրոկի» մակնիշի 96 MO 096 (վարորդ` 1990 թ. ծնված Գ. Գ.) պետհամարանիշներով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Գռանդ Շիրոկի» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր` 1991 թ. ծնված Կ. Գ.-ը հոսպիտալացվել է Ապարան քաղաքի ԲԿ, որտեղ ստացել է համապատասխան բուժօգնություն և դուրս գրվել:

Հրշեջ-փրկարարները ավտոմեքենայից դուրս են բերել «Օպել Վեկտրա»-ի վարորդի դին, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: 3db360239fa8b6e68ecbe0b555372883_640x427

7e041745c8e50c250d103ed20383043d_640x427

311bc5f92e616fddd90e5959f59f269b_640x427

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս