Շենավան, Հարթավան, Արագած, Վարդենուտ, Արայի, Ծաղկաշեն, Քուչակ գյուղերի բնակիչները ճանապարհը փակել են և չեն թողնում, որպեսզի ավտոմեքենաները շարժվեն:
«ՀՀԿ-ն «ֆուլ սերվիս» է ապահովում միայն այն ժամանակ, երբ պետք է լինում որևէ օրինագիծ դակել, մնացած պարագաներում ՀՀԿ-ն ոչ միայն բացակա է, այլ նաև հանգիստ մուննաթ է գալիս ոչ ՀՀԿ-ական պատգամավորների վրա՝ հարց հնչեցնելով, թե նրանք որտեղ էին»:
Հուլիսի 10-ին, ժամը 00.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հարավ-արևմտյան Բ-2 թաղամասի թիվ 131 շենքի 9-րդ հարկի բնակարանի բնակիչ` 1987թ. ծնված Գ.Ստեփանյանը գտնվելով հոգեպես անհավասարակշիռ վիճակում, պատշգամբում այրել է անկողնային պարագաներ:
Ոստիկանության Նոր Նորքի բաժնում օրերս հաղորդում էր ստացվել Թևոսյան փողոցի թիվ 1 հասցեում կայանված, տաքսի ծառայություններից մեկին պատկանող մի շարք ավտոմեքենաներից 1970 թ. ծնված Սերգեյ Մ.-ի, նույն թվականին ծնված Վահան Ա.-ի և 1987 թ. ծնված Գոռ Հ.-ի կողմից գազի 4 բալոններ և տարբեր ավտոպահեստամասեր գողանալու և հիմնարկությանը 5.000.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին:
«Կուսակցությունում տարբեր մարդիկ, տարբեր տեսակետներ, մոտեցումներ, հարցեր կան: Բայց Դաշնակցության համար դա ընդունված է, իր ողջ գոյության ընթացքում հաճախ եղել են հարցեր, որոնք միշտ էլ կուսակցությունը կարողացել է հաղթահարել»:
«Ինչպե՞ս պետք է սավանով ինքն իրեն կախի, սավանով փաթաթեն մի տասը սանտիմետր տրամագծով, այսինքն՝ մի չորս դյույմի հաստություն է դառնում, ինչպե՞ս է սա հնարավոր»:
«Այսօր կառավարության նիստում վաղաժամկետ կդադարեցվեն ևս մեկ գյուղապետի՝ Շիրակի մարզի Կարմրաքար համայնքի ղեկավար Գագիկ Վահրադյանի լիազորությունները»:
«Սերժ Սարգսյանը մայիսի 12-ին Արմավիրի մարզում տեղացած կարկուտից տուժած համայնքներին օգնելու նպատակով ստեղծված «Բնական աղետից տուժածների հիմնադրամին» փոխանցել է 80 մլն դրամ (200 հազար ԱՄՆ դոլարից քիչ պակաս)»:
«Աշնանը անհրաժեշտ է սպասել խորհրդարանական աշխատանքի վերադարձին: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք դուրս եկանք ընտրական ցիկլից, նշանակում է՝ հարկավոր է վերադառնալ ավելի կայուն, առօրյա քաղաքականության»:
«Արդեն մի քանի օր է, ինչ հեռուստաընկերությունները ՀՀ քաղաքացիներին բացատրում են նոր կարգը, համաձայն որի՝ վարորդները կայանատեղերի համար վճարելու են «ավտոմատով» կամ բջջային հեռախոսից համապատասխան հաղորդագրություն ուղարկելով»:
«Ֆրանսիայի հայոց թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Մայր աթոռ Սրբ. էջմիածին ուղարկած հրաժարականի դիմումը, ըստ որոշ գնահատականների, քաղաքական ենթատեքստ ունի և պատմության կենտրոնում Սերժ Սարգսյանն է»:
«Չնայած օգոստոսի 15-ին նախատեսվում էր Կոմիտասի պանթեոնից մի փոքր ներքև գտնվող ՀՀ ամենամեծ առևտրի կենտրոնի՝ շուրջ 4.5 հա տարածքի վրա կառուցված «Երևան մոլի» բացումը, սակայն շինարարական աշխատանքները դեռ չեն ավարտվել: Պատրաստ է կենտրոնի միայն 90 տոկոսը»:
«Այսօր, կառավարության նիստում, Վահե Հակոբյանը պաշտոնապես կնշանակվի Սյունիքի մարզպետ»:
«Նման տականքներից կարելի է սպասել. ամեն ինչ խոսում են: Կարող են գրել, թե տղաս ղումար է խաղացել, մեծ գումար է պարտվել, թմրանյութ է օգտագործում: Հասկանո՞ւմ եք՝ անհեթեթ տեղեկություններ են տարածում»:
Սամվել Մխիթարյանին և Արա Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք երկու և ավելի մարմնավաճառների օգտագործելով, Երևան քաղաքում գտնվող X հյուրանոցային համալիրն օգտագործել են պոռնկությամբ զբաղվելու համար` ապահովելով մարմնավաճառների անվտանգությունն ու վերջիններիս պոռնկությամբ զբաղվելու համար պայմաններ:
Հայտնի երգչուհի Ռիհաննան Լեհաստանում հասարակությանը զարմացրել է իր ոչ ադեկվատ պահվածքով: Ինչպես գրում է viva.ua կայքը, Miguel at the Open’er Festival փառատոնին նա ներկայացել է իր ընկերուհու՝ Մելիսա Ֆորդեի հետ:
Արմավիրի մարզի սահմանամերձ Ջրառատ գյուղը դատարկվում է: Ջրառատցի Սուրեն Քոչարյանն ասում է արագիլները գյուղում մարդկանցից շատ են: Բոլորն էլ մեկնում են արտերկիր աշխատանք փնտրելու, գյուղում ոչ մի բան չկա, գյուղատնտեսությամբ զբաղվելու էլ իմաստ չկա:
Էրզրումում բռնաբարության փորձ կատարողը ձերբակալվել է Ռուսաստանում Ռուսաստանը արտահանձնել է հայրենիքում բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացուն:
Շտապ օգնությունը հասնելով նշված վայր էլեկտրագնացքի տակ հայտնաբերել է տղամարդու դի և այդ մասին ահազանգել Ոստիկանության Շենգավիթի բաժին: Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Ցոլակ Պողոսյանի գլխավորությամբ, տեղում աշխատանքներ են կատարում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահացածի և էլեկտրագնացքի վարորդի ինքնությունը:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան հանդիպում է ունեցել «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային հոբելյանական 10-րդ կինոփառատոնի պատվավոր հյուրերի և Հայաստանից ու աշխարհի տարբեր երկրներից փառատոնին մասնակցող կինոգործիչների հետ:
Առաջիկայում մի շարք միջազգային բանկերի, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆինանասական վերլուծաբաններ Գեոթիմի հրավերով կայցելեն Ամուլսար:
Ա.Բուդաղյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:
Lenovo A1000 մոդելը ունի 7 դյույմանի էկրան` 1024 х 600 կետայնությամբ, երկմիջուկային պրոցեսոր` 1.22Գգհ, 1 Գբ օպերատիվ հիշողություն, 16 Գբ ներկառուցված հիշողություն և Dolby Digital Plus համակարգ: Այս պլանշետի արժեքը 149.99 դոլար է:
Մեր միջև չի եղել մի բան, որ կարող էր մարդուն ստիպել զենքով գալ մարդու տան վրա։ Դրա համար կամ պիտի արյուն թափված լիներ, կամ բարոյական մեծ վնաս պետք է հասցրած լինեի նրանց։ Դրանցից եւ ոչ մեկը չի եղել մեր միջև, որպեսզի զենքով գային… Զենքով ընտանիքի վրա գալիս են միայն այդպիսի դեպքերում:
Հարցին, թե ի՞նչն է հանգեցրել նման դեպքի, Էմիլ Բուղադյանը պատասխանել է. «Հանգեցրել է այն, որ [դեպքին նախորդած խնջույքի ժամանակ] Ավետիքին շատ են գովել, նա [Սուրիկ Խաչատրյանը] դա չի կարողացել տանի։ Ավետիքը եղել է Լիսկայի մեքենայի մեջ, ինքը և իր թիկնապահը մեքենայի մեջ ծեծել են Ավետիքին, հետո մեքենայից իջեցրել են պոլկի մոտ։
«Այս պահին թանկացումներ չկան։ Մենք աշխատում ենք, որ թանկացումը լինի մինիմալ և հօգուտ ժողովրդի», – ասել է նախարարը՝ մանրամասնելով, որ վերանայելու են ավտոբուսների, միկրոավտոբուսների, մետրոյի և տրոլեյբուսների ուղեվարձերի չափը։
ՀՀ Նախագահը և Ասիական զարգացման բանկի նախագահի տեղակալը երկուստեք ընդգծել են բանկի օժանդակությամբ մեր երկրում իրականացվող ներդրումային ծրագրերի կարևորությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, այդ թվում՝ ճանապարհաշինության և հատկապես Հայաստանի զարգացման համար առանցքային նշանակություն ունեցող «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագիրը:
Քրեական գործ է հարուցվել փաստաբան Լեւոն Գյուլումյանի կողմից վկային ցուցմունք տալուն հարկադրելու դեպքի առթիվ։
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` վաղաժամկետ դադարեցվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Ռաշիդ Պետրոսյանի լիազորությունները` իր դիմումի համաձայն։
Նոր սերնդի 9.7 դյույմանի iPad-ը կարող է թողարկվել սեպտեմբերին: Ինչպես հայտնում է DigiTimes-ը՝ Apple-ը գործընկեր-արտադրող ընկերության իր աղբյուրներին հղում կատարելով, գրում է, որ գրեթե ավարտին են հասցրել սարքն արտադրելու նախապատրաստական աշխատանքները: