20 Հուլիս 2026
  • hy Հայերեն
  • en English
  • ru Русский
168 News
  • Գլխավոր
  • Քաղաքականություն
    Հայաստան Վերլուծական Միջազգային Աշխարհ Տարածաշրջան
  • Տնտեսություն
    Պատրաստված է Հայաստանում Բիզնես Վերլուծություններ Բանկեր և ընկերություններ
  • Հասարակություն
    Բնապահպանություն Իրավունք Սոցիալական Մարզեր Պատահարներ Գովազդ Հոգևոր
  • Կրթություն
    Կրթական ծրագրեր
  • Գիտություն
    ՀայԹեք
  • Առողջություն
    Բուժիչ նամակներ Առողջապահություն
  • Հարաբերություններ
    Կին/Տղամարդ Ծնող/երեխա
  • Խմբագրի ընտրանի
  • Արցախ
  • Հարցազրույց
  • Սպորտ
  • Մամուլ
  • Մշակույթ
  • Դեմքեր
  • Պաշտոնական
  • Տեսանյութեր
  • Ժամանց
  • Հետաքրքիր
  • Հաղորդումներ

16:23 09.07.2013 | Գյումրիում խուլիգանություն կատարողները ձերբակալված են

Հուլիսի 8-ին, ժամը 02.30-ին, ոստիկանության Կումայրիի բաժնում ահազանգ է ստացվել, որ 1995 թ. ծնված Համբարձում Թ.-ի վարած «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է Գյումրի քաղաքի Շահումյան փողոցի մայթեզրին տեղադրված տաղավարներին, ինչի հետևանքով պատճառվել է նյութական վնաս:

16:18 09.07.2013 | Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 09.00 – 21.00 կդադարեցվի Շենգավիթ վարչական շրջանի Արտաշիսյան փող. 37-41, Բագրատունյաց փող. 7-47, Չեխով փող. 12-37 համարների ջրամատակարարումը: Իսկ Մանանդյան, Մանթաշյան, Եղբայրության, Մայիսի 9-ի փողոցներում կնկատվի ջրի ճնշման անկում:

15:52 09.07.2013 | Ա. Աշոտյանի հրամանով՝ սոցիալապես անապահով և բարձր առաջադիմություն ունեցող ուսանողները կստանան ուսման վճարի մասնակի փոխհատուցում

ՀՀ կրթության և գիտության նախարար Ա.Աշոտյանը ստորագրել է հրաման «Պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի փոխհատուցում տրամադրելու նպատակով բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառող ուսանողների միջին որակական գնահատականի նվազագույն շեմը հաստատելու մասին»:

15:44 09.07.2013 | Նախագահը ստորագրել է մի շարք այլ օրենքներ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Դիլիջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային և մաքսային արտոնություններ տրամադրելու մասին, «ՀՀ քաղաքացիության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում […]

15:40 09.07.2013 | Սուրիկ Խաչատրյանի վիրավորված թիկնապահը դուրս է գրվել հիվանդանոցից

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ հունիս 1-ին հնչած կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում ստացած նախկին մարզպետի թիկնապահ Նիկոլայ Աբրահամյանը դուրս է գրվել Էրեբունի բժշկական կենտրոնից:

15:37 09.07.2013 | Ահազանգ քաղաքապետին՝ ուսուցիչների կրճատումների անօրեն ծանուցումների մասին

Այս օրերին դպրոցների որոշ տնօրեններ, մասնավորապես թիվ 27 հիմնական դպրոցի տնօրեն Ս.Սարգսյանը, դպրոցի բոլոր ուսուցիչներին մի ցուցակով 2 ամիս առաջ ծանուցում են իրենց կրճատման մասին՝ վկայակոչելով Աշխատանային օրենսգիրքը:

15:34 09.07.2013 | Բաքուն թույլ չի տա «ռեպրեսիաներ» Գրիգորիուի նկատմամբ

Ադրբեջանը «ուշադիր հետևում է» Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի հետ կապված զարգացումներին՝ թույլ չտալու «ռեպրեսիաներ» նրա նկատմամբ:

15:17 09.07.2013 | Մխիթարյանի առաջին քայլերը Դորտմունդում

Հենրիխ Մխիթարյանն առաջին մարզումն է անցկացրել Դորտմունդի «Բորուսիայի» կազմում, որից հետո նոր թիմակիցների հետ մասնակցել է հերթական մրցաշրջանին նվիրված պաշտոնական նկարահանումներին:

15:14 09.07.2013 | Վարչապետը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահին

«Բավական մեծ ճանապարհ ենք անցել միասին. ընդլայնում ենք մեր համագործակցության ոլորտները, փորձում ենք խթանել մասնավոր բիզնեսի զարգացումը, ինչպես նաև առաջ ենք տանում մեր հիմնական` «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիրը»:

15:00 09.07.2013 | Վթարի է ենթարկվել Շուշան Պետրոսյանի ամուսինը

ժամը 22:00-ի սահմաններում Կոմիտաս պողոտայի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ, 35-ամյա Կարեն Խաչատրյանի վարած Daewoo Nexia մակնիշի 09 ՏՍ 565 համարանիշի ավտոմեքենան և 33-ամյա Արման Հարությունյանի վարած Honda Sirber մակնիշի ԱԱ 008 համարանիշի մոտոցիկլետը:

14:17 09.07.2013 | Նախագահ Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բրազիլիայի նորանշանակ դեսպանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ դեսպան Էդսոն Մարինյո Դուարտե Մոնտեյրոն:

14:16 09.07.2013 | Բորուսիայի 10 համարի մարզաշապիկը Մխիթարյանինն է. պաշտոնական

Դորտմունդի «Բորուսիայի» պաշտոնական կայքը հաստատել է, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գերմանական ակումբում կկրի 10 համարի մարզաշապիկը:

14:14 09.07.2013 | Եվրոպական դատարանի պահանջով ՀՀ կառավարությունը 3600 եվրո պետք է վճարի քաղաքացուն

Այս գումարը մինչև օգոստոսի 19-ը պետությունը պարտավոր է վճարել սեփական քաղաքացուն` Էմիլիա Մելիքյանին` դեռևս 10 տարի առաջ նրա իրավունքը խախտելու համար:

13:48 09.07.2013 | Ուղևորները խուճապահար դուրս են նետվում Սեբաստիա փողոցում այրվող տրոլեյբուսից (տեսանյութ)

Հուլիսի 9-ին, ժամը 19.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սեբաստիա փողոցի թիվ 60 հասցեում՝ շուկայի դիմաց, այրվում է տրոլեյբուս: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

13:28 09.07.2013 | Հայաստանը Ասոցացման համաձայնագիրը կստորագրի Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում. Զոհրաբ Մնացականյան

Իր ելույթում փոխնախարար Մնացականյանը կարևորել է Արևելյան գործընկերության դերը՝ նշելով, որ Ասոցացման համաձայնագրի, ներառյալ՝ խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու շուրջ բանակցային գործընթացը գտնվում է ավարտական փուլում՝ համոզմունք հայտնելով, որ որոշ գործընկեր երկրների, այդ թվում՝ Հայաստանի պարագայում, համաձայնագրերը կնախաստորագրվեն Վիլնյուսի գագաթաժողովի շրջանակներում:

13:19 09.07.2013 | Թմրամիջոց իրացնողը և թմրադեղը հայտնաբերվեցին հիվանդասենյակում

Հիվանդասենյակի պահարանից հայտնաբերվել և առգրավվել է «Բուպրենորֆին» թմրամիջոցի 13 դեղահաբ, կես դեղահաբ` փաթեթավորված փայլաթիթեղի մեջ և ևս կես դեղահաբ` թղթի մեջ:

13:08 09.07.2013 | Ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը

Հուլիսի 9-ին, ժամը 09.43-ին տեղեկատվություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Գետափ գյուղի գերեզմանատան մոտակա ժայռից պոկված բեկորը վնասել է գերեզմանաքարերը:

12:20 09.07.2013 | «Գարեգին Բ-ն Նորվան սրբազանին սպառնացել է հանել առաքելական եկեղեցուց, եթե նա չազդի տեր Վաչեի դատավարության գործընթացի վրա». տեր Սահակ

Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի՝ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին ներկայացված հրաժարականի դիմումը կապված է Ստրասբուրգի հոգևոր հովիվ տեր Վաչե քահանա Հայրապետյանի հետ, ով նախկինում եղել է Ֆրանսիայի Նիս քաղաքի հոգևոր հովիվը:

11:54 09.07.2013 | Մահվան ելքով վրաերթ կատարած և փախուստի դիմած վարորդը ներկայացել է ոստիկանություն

Հուլիսի 8-ին, ժամը 05.00-ից մինչև ժամը 08.20-ն ընկած ժամանակահատվածում անհայտ ավտոմեքենայի վարորդը Երասխ-Երևան ճանապարհի 48-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1967 թ. ծնված Լյովա Խաչատրյանին, որը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի:

11:40 09.07.2013 | Ոստիկանները պարզել են բենզալցակայանում կեղծ 5000 ռուբի վճարած վարորդի և ուղևորի ինքնությունը

Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունից Աշտարակի բաժնում նյութեր են ստացվել, որ մայիսի 20-ին, ժամը 04.45-ին, Աշտարակ քաղաքում գործող բենզալցակայանի աշխատակցին «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը 30 լիտր բենզինի համար վճարել են կեղծ 5000 ՌԴ ռուբլի և նրանից ստացել 45.000 դրամ մնացորդ:

11:26 09.07.2013 | Զինդատախազությունը հրապարակել է Գորիսի դեպքի հետ կապված առգրավված զենքերի ցանկը

Նկատի ունենալով հանրային հետաքրքրությունը Սյունիքի նախկին մարզպետի տան մոտ տեղի ունեցած դեպքի կապակցությամբ հարուցված քրեական գործի նկատմամբ, ՀՀ զինդատախազությունը ներկայացնում է քրեական գործով առգրավված զենքերի վերաբերյալ տեղեկատվությունը:

10:49 09.07.2013 | Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Հուլիսի 8-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

10:41 09.07.2013 | Բուդաղյան հոր միակ դարդը. մամուլ

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին պատասխանել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների հայրը` Էմիլ Բուդաղյանը:

10:20 09.07.2013 | «Թռնեմ ստուց». մամուլ

««Հեսա ես էլ եմ ստուց թռնելու»: Սովորաբար այդպիսին է լինում մեր քաղաքացիների «բողոքական մենախոսության» ավարտը: Ընդ որում, դա ասվում է մի տեսակ հպարտությամբ, կարծես թե այդ «թռնելով» ինչ-որ մեկը ստանում է իր արժանի պատիժը, կամ հաստատվում է ինչ-որ աստվածային արդարություն»:

09:52 09.07.2013 | Ստրասբուրգում Հովիկ Աբրահամյանին հիշեցրել են անցյալը. մամուլ

«ԵԽ նախարարների կոմիտեում ՀՀ նախագահության ստանձման կապակցությամբ հունիսի 26-27-ը աշխատանքային այցով Ստրասբուրգ էր մեկնել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, որտեղ հանդիպումներ էր ունեցել ԵԽԽՎ նախագահի, ԵԽ գլխավոր քարտուղարի, ՄԻԵԴ նախագահի հետ»:

09:39 09.07.2013 | Սուրեն Խաչատրյան-Բուդաղյաններ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատ­կեր է ներկայացնում

«Սյունիքի նախկին մարզ­պետ Սուրեն Խաչատրյա­նի տան մոտ սպանված և վիրավորված Բուդաղյան եղբայրների փաստաբան Հայկ Ալումյանը երեկ «ՀԺ»-ին ասել է, որ դեպքի չմոնտաժված տեսանյութը բոլորովին այլ պատ­կեր է ներկայացնում»:

09:14 09.07.2013 | Կախված զինծառայողի մարմինը «մաքուր» է եղել. մամուլ

«Երեկ Սյունիքի Շաղատ գյուղում հողին էին հանձնում հուլիսի 5-ին ինքնասպան եղած զինվոր Գաբրիել Լալազարյանի դին: Նա 19 տարեկան էր և զորակոչվել էր հայկական բանակ 2012 թվականին»:

09:04 09.07.2013 | Սերժ Սարգսյանը հրաժարականներ է պարտադրում. մամուլ

«Սերժ Սարգսյանը շարունակում է բավականին լարված վիճակում պահել իր թիմակիցներին: Նա խիստ բարկացած է իր շրջապատի բոլոր այն պաշտոնյաների վրա, ովքեր հանդգնել են հրապարակային ամբիոններից և ոչ հրապարակային` նեղ-անձնական բնույթի շրջանակներում դրական արձագանքել Վերահսկիչ պալատի աշխատանքներին»:

08:47 09.07.2013 | «Դուդուկ նվագած եմ, բայց թուշերս այդչափ չեն ուռած». մամուլ

«Երեկ Շարլ Ազնավուրի տուն-թանգարանում ընդունելություն էր կազմակերպվել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հյուրերի համար»:

08:26 09.07.2013 | Վահան Հովհաննիսյան. Մարդկանց պար­զապես ոտքի կանգնեցնելով հարցը չի լուծվի. մամուլ

«ՀՅԴ խմբակցության պատգամավոր Վահան Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանն այսօր գտնվում է ճակատագրական իրավիճակում, որից դուրս գալու համար հարկավոր է գտնել ճիշտ բանաձև»:

  • Page 2160 of 2472
  • <
  • 1
  • ...
  • 2155
  • 2156
  • 2157
  • 2158
  • 2159
  • 2160
  • 2161
  • 2162
  • 2163
  • 2164
  • ...
  • 2472
  • >

Գառնիկ Գևորգյան
Գառնիկ Գևորգյան
Մանաթին մուննաթ․ անկլավներ՝ քարտեզին և ուղեղներում
Ավետիք Իշխանյան
Ավետիք Իշխանյան
Միքայել Նալբանյանից մինչև Էդվարդ Միլիտոնյան
Սերոբ Խաչատրյան
Սերոբ Խաչատրյան
Կանխենք դասագրքերի մրցույթի ձախողումը
Արա Գալոյան
Արա Գալոյան
Հայաստանի բնակչությունը պակասում է
Տիգրան Սարուխանյան
Տիգրան Սարուխանյան
 Հայ ժողովրդի ազգային-ազատագրական պայքարում ռուսական կողմնորոշման ձևավորումը։ Երեք դարերի խորհուրդը
Վահան Իշխանյան
Վահան Իշխանյան
Հայաստանը նոր ահավոր աղետի շեմին. Ողբերգությունը կբերվի հայերի ձեռքով
  • Մեր մասին
  • Խմբագրակազմ
  • Գործընկերներ
  • Բաժանորդագրություն
  • Գովազդ
  • Կապ
Մեջբերումներ անելիս հղումը 168.am-ին, «168 Ժամ»-ին պարտադիր է: Թերթի տպագիր տարբերակի և կայքի հրապարակումների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց 168.am-ին հղում կատարելու արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն «168 Ժամ»-ի և 168.am-ի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:
Email: [email protected], [email protected], [email protected]
© 2026 168 Ժամ. Բոլոր իրավունքները պաշտպանված են.


Website by Peyotto Technologies
Կայքի հին տարբերակը