Որ դեպքերում են զենքով «գնում ընտանիքի վրա»՝ ըստ Սուրեն Խաչատրյանի

Սյունիքի նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանը պատասխանել է hayeli.am-ի հարցերին

– Լրատվամիջոցներից մեկում լուրեր էին տարածվել, թե Դուք դեմ եք արտահայտվել Վահե Հակոբյանի՝ Սյունիքի  մարզպետի պաշտոնում նշանակվելու որոշմանը։

– Նման բան չկա։ Որեւէ հարցազրույց այդ լրատվամիջոցին ես չեմ տվել։ Եվ ընդհանրապես, այս ընթացքում ես հարցազրույցներ չեմ տվել ոչ մի լրատվամիջոցի։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այդ որոշմանը։

– Շատ դրական, շատ նորմալ։

– Ճի՞շտ է, որ մինչեւ Վահե Հակոբյանին մարզպետ նշանակելը նախագահ Սերժ Սարգսյանը զրուցել է Ձեզ հետ իր այս որոշման մասին։

– Այո, ինձ հետ քննարկվել է այդ որոշումը։ Եվ Վահե Հակոբյանի թեկնածությունը առաջարկողներից մեկն էլ ես եմ եղել։ Այլ անուններ, այլ թեկնածուներ են եղել, բայց ես պաշտպանել եմ Վահե Հակոբյանի թեկնածությունը։ Բնական է, որ Սյունիքի մարզպետ պետք է լինի մի մարդ, ով շատ լավ տեղյակ է մարզի խնդիրներին, հոգսերին։ Հայտնի է նաեւ, թե ով է Վահե Հակոբյանի հայրը՝ Մաքսիմ Հակոբյանը, ինչ դեր եւ նշանակություն է ունեցել մարզի համար։ Ասում են, թե Վահեն երիտասարդ է այդ պաշտոնը զբաղեցնելու համար։ Բայց եթե մարդը նույն ընտրատարածքից 3 անգամ պատգամավոր է ընտրվել, սա նշանակում է, որ ժողովուրդը նրան հավատում ու վստահում է։

– Ի՞նչ հարաբերություններ ունեք հիմա Բուդաղյանների հետ։

– Ողբերգություն է պատահել։ Բայց ամեն ինչ լրատվամիջոցների կողմից էլ ավելի խտացվեց, այնպես են սրել իրավիճակը, որ ես չեմ պատկերացնում, թե հետագայում ինչ հարաբերություններ կարող են լինել։ Նախ, Բուդաղյանները սգի մեջ են, նրանց որդու քառասունքը դեռ չի լրացել։ Ես թույլ չեմ տվել, որպեսզի որեւէ մեկը գնա եւ իմ անունից նրանց հետ ինչ–որ բան քննարկի։ Հետագայում ես կիմանամ, թե ինչ կանեմ։

– Բայց նման ողբերգությունը մեկ օրում չի հասունանում։ Արդյո՞ք սա չի նշանակում, որ ավելի վաղ է ձեւավորվել թշնամանքը։ 

– Մեր միջեւ չի եղել մի բան, որ կարող էր մարդուն ստիպել զենքով գալ մարդու տան վրա։ Դրա համար կամ պիտի արյուն թափված լիներ, կամ բարոյական մեծ վնաս պետք է հասցրած լինեի նրանց։ Դրանցից եւ ոչ մեկը չի եղել մեր միջեւ, որպեսզի զենքով գային… Զենքով ընտանիքի վրա գալիս են միայն այդպիսի դեպքերում:

Կարդացեք այստեղ.

Տեսանյութեր

Լրահոս