Բաժիններ՝

Էրզրումում բռնաբարության փորձ կատարողը ձերբակալվել է Ռուսաստանում

Ռուսաստանը արտահանձնել է հայրենիքում բռնաբարության փորձ կատարելու մեջ կասկածվող Թուրքիայի քաղաքացուն:

ՌԴ ԱԳՆ-ի մամլո կենտրոնը տեղեկացրել է, որ 1976թ. ծնված Աբդուլբակի Ակչայը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ:

2010թ.  հոկտեմբերին Էրզրում քաղաքում տղամարդը սկզբում ծեծի է ենթարկել, ապա փորձել է բռնաբարել  անչափահաս մի աղջկա: Այդպիսի գործողությունները նա պատճառաբանել է նրանով, որ տուժողը մերժել է ամուսնության իր առաջարկությունը:

Էրզրումի Բարձրագույն քրեական դատարանի դատավճռով` տղամարդու նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում  կասկածյալը հայտնաբերվել է Կազան քաղաքում, որտեղ էլ նրան ձերբակալել են: Այդ մասին հաղորդում է «rosbalt.ru»-ն:

ՌԴ Գլխավոր դատախազությունը բավարարել է Թուրքիայի տարածքում քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով Աբդուլբակի Ակչային արտահանձնելու թուրքական կողմի միջնորդությունը:

Փաստինֆո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031