Ողբերգական պատահար՝ Նորագավիթում. տղամարդը ընկել է էլեկտրագնացքի տակ

Քիչ առաջ ողբերգական պատահար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել Երևանի 1-03 շտապ օգնության կայան, ովքեր հայտնել են, որ Նորագավիթում գնացքի գծերի հատվածում 50-55 տարեկան մահացած տղամարդ կա:

Շտապ օգնությունը հասնելով նշված վայր էլեկտրագնացքի տակ հայտնաբերել է տղամարդու դի և այդ մասին ահազանգել Ոստիկանության Շենգավիթի բաժին: Այս պահին ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ-քննչական խումբը՝ քննիչ Ցոլակ Պողոսյանի գլխավորությամբ, տեղում աշխատանքներ են կատարում՝ պարզելու դեպքի հանգամանքները, մահացածի և էլեկտրագնացքի վարորդի ինքնությունը: Ըստ տեղեկությունների՝ էլեկտրագնացքը սպասարկում է Երևան-Գյումրի երթուղին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031