Բաժիններ՝

Արևմտյան բանկերի ներկայացուցիչները կայցելեն Հայաստան

Առաջիկայում մի շարք միջազգային բանկերի, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ և ֆինանասական վերլուծաբաններ Գեոթիմի հրավերով կայցելեն Ամուլսար: Այցելուների թվում են այնպիսի հանրաճանաչ բանկեր ու ֆինանսական հաստատություններ, ինչպիսիք են BNP-Paribas-ն, Bank of Montreal-ը (BMO), Scotia Bank-ը, Resource Capital Funds-ը, Ասիական զարգացման բանկը և Շվեյցարական Earth Resources-ը: Այս հաստատությունների մեծ մասի համար սա առաջին այցելությունն է Հայաստան:

Այցի մասնակիցները կծանոթանան Ամուլսարի ծրագրին և Հայաստանում միջազգային ներդրումային մթնոլորտին ընդհանրապես: Այցելություն կլինի նաև Ամուլսարի շրջակա գյուղերը՝ Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի շրջանակներում Գեոթիմի կողմից համայնքներում իրականացվող տնտեսական զարգացման նախաձեռնություններին ծանոթանալու նպատակով:

Ներկայում աշխարհում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումային մթնոլորտը որոշակի մարտահրավերների առաջ է կանգնած՝ թե՛ հումքի համաշխարհային գների տատանումների և հանքարդյունաբերության համար անհրաժեշտ մեծ ծախսերի, թե՛  օրենսդրական ռիսկերի հետ կապված ձգձգումների պատճառով:

Հուսադրող է, որ Լիդիան ինթերնեյշնլին, որին պատկանում է Գեոթիմ-ի բաժնետոմսերի 100%-ը, հաջողվել է գրավել այդքան ճանաչված բանկերի և ֆինասական հաստատությունների ուշադրությունը դեպի Ամուլսարի ծրագիրը: Ամենամյա այցելություններից բացի, 11 կոմերցիոն բանկեր և երեք միջազգային կամ տարածաշրջանային ֆինանսական հաստատություններ արդեն այցելել են Ամուլսար՝ ծրագրի ֆինանասավորմանը մասնակցելու հեռանկարով: Աշխարհի տարբեր կողմերից այդ բանկերի թվում են Unicredit-ը, BNP-ն, Rand Merchant Bank-ը, ING-ն, Raiffeissen-ը, Societe General-ը, Natixis-ը, Nedbank-ը, Standard Bank-ը և Citibank-ը.

Ամուլսարի ծրագիրը միջազգային ներդրումային շատ կազմակերպությունների համար Հայաստանի ներդրումային միջավայրում գործունեության համար առաջին հնարավորություններից է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս