Սերոբ Խաչատրյան
1989-1994թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետում։ 1994-1997թթ. համալսարանի Փիլիսոփայության պատմության ամբիոնի ասպիրանտ է եղել։ 1994-1997թթ. աշխատել է «Լրագիր» («Մոլորակ») օրաթերթում՝ որպես լրագրող։ 1997-2005 թթ. եղել է «Կրթություն» թերթի գլխավոր խմբագիրը։ 2008-2013թթ. աշխատել է Հայաստանի մանուկներ հիմնադրամում (COAF)՝ որպես կրթական ծրագրերի ղեկավար, ապա` գործադիր տնօրեն։ Ներկայումս հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամ է։ 1997 թ. մինչ այսօր Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության պատմության ամբիոնի դասախոս է։