«Մենք նոր խորքային հորեր ենք հորատում, մաքրման աշխատանքներ ենք կատարում, վերականգնման աշխատանքներ ենք անում այն խորքային հորերի, որոնք նախկինում աղտոտված են եղել»:
«Ձեր տրամաբանությամբ ես էլ պետք է գյուղացու կողքին չկանգնեմ։ Ամբողջ աշխարհը գիտի, որ ես մեծահարուստ եմ, հետո՞, չգնա՞մ գյուղացու կողքին կանգնեմ, որ բացատրեմ, թե ինչպես պետք է աշխատի, որ դառնա հարուստ»:
«Արմավիրում որակի խնդիր ունենք, որովհետև խորքային պոմպերով է, ստորերկրյա ջրերն են օգտագործվում։ Հիմա բանակցում ենք, որ Նազրվան համայնքից ջրագիծ կառուցենք և Արմավիր մարզի խմելու ջրի հարցը լուծենք»։
«Նաև գիտելիքի պակասն է խանգարում գյուղացիներին»։
Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ հայտարարեց, որ այս տարի ջրամբարների 52 տոկոսն է լցված:
«2018թ․ հունիսի 30-ին կավարտենք ոռոգման համակարգի բարելավման ծրագիրը, որով նախատեսված է 30 մլն դոլարի չափով ներդրում, 7,5 մլն դոլարի չափով համաֆինանսավորումներ։ Գումարից տնտեսվել է 1,5 մլն դոլարի չափով գումար, որն ուղղվել է Մեղրիում մեկ այլ ծրագրի»։
«Արմավիրի և Արարատի մարզերի որոշ համայնքներում վերջին օրերին ցրտահարություն է եղել։ Ցրտահարությունը մասսայական չի եղել, և վնասների չափն էական չէ»,- այսօր լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ այս մասին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը։
ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը այսօր լրագրողնեի համար կազմակերպած սեմինարի ընթացքում ներկայացեց 2018-2020 թթ․ միջազգային համագործակցության հիմնական ուղղությունները:
«Եթե կան փաստեր, դրանք կպատժվեն։ Տվյալ բանկը, տնտեսությունը կզրկվի կոնկրետ ծրագրով սուբսիդավորումից։ Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում, որ հասկանանք, չարաշահումներ կան, թե ոչ»։
«Արհեստական սերմնավորումը հույժ կարևոր է անասնաբուծության մեջ։ Եթե ցլի միջոցով ենք այդ սերմնավորումը կազմակերպում, լինում են վարակներ, որոնցից խուսափելու համար գյուղատնտեսական գիտությունը հիմնվում է արհեստական սերմնավորման վրա, որը վարակի աղբյուր չի կարող լինել, և հոտի բարելավում կառաջացնի»:
«Լապշինի ամբողջ գրառումը շատ սիրողական էր, որևէ հստակ տվյալ չկար, կար շատ լուրջ անգիտություն թե՛ գների մասին, թե՛ զբոսաշրջիկների քանակի մասին։ Մեկ հոգու օրինակով մի ամբողջ երկրի մասին դատողություն էր արվում»։
«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խիստ բացասական է գնահատում Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումը։
«Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել՝ հաշվի առնելով այն ակնհայտ ձգտումը, որը դրսևորում են Մոսկվան, Անկարան և Թեհրանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։
«Մենք փորձեցինք հոգևոր շերտը կայացնելու համար մոտ 1.5 տարի առաջ հիմնել «Հոգևոր Հայաստանը» և փորձել բոլորի մեջ եղած լույսը համախմբելով՝ ձևավորել այն շերտը, որի գոյությամբ է պայմանավորված մեր վաղվա օրը»:
«Ես մեծ կարևորություն եմ տալիս Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններին, և հատկապես, բոլոր այն ռազմական զորավարժություններին, որոնք անց են կացվում Ադրբեջանում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
«Ամենից շատ մտահոգում է այն, որ Թուրքիան կարողանում է պայմանավորվել իր հարցերի շուրջ գերտերությունների հետ, անգամ նրանց հետ, ովքեր հակադիր քաղաքական կամ աշխարհաքաղաքական շահ ունեն տարածաշրջանում»:
«Բանակցային գործընթացը գնում էր մադրիդյան սկզբունքների շուրջ, կային հանդիպումներ, որտեղ քննարկվում էր հիմնականում հետևյալ մոտեցումը. մի կողմից՝ հայկական կողմը վերադարձնում է որոշ շրջաններ, իսկ Արցախի կարգավիճակը որոշվում է հանրաքվեով, որը պետք է ունենար իրավական ուժ»։
Ապրիլյան պատերազմի մասնակից Հարություն Բադալյանի կարծիքով՝ ռազմական ոլորտում իրական խնդիրներն ի հայտ են գալիս միայն պատերազմի ժամանակ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ ի հայտ եկած խնդիրները պատերազմից հետո անմիջապես լուծում ստացան:
«Ապրիլյան պատերազմը լակմուսի թուղթ էր, որը բացահայտեց մեր ուժեղ և թույլ կողմերը, հայ զինվորի տոկությունն ու անկոտրում ոգին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Ժորա Աֆրիկյանը։
«2016թ. ապրիլն իր վատ հետևանքները թողեց՝ պայմանավորված մարդկային մեծ կորուստով, բայց ապրիլյան պատերազմը նաև մեծ դաս եղավ հայկական կողմի համար։ Մենք դուրս եկանք այն թմբիրից, որ կար 1994թ. հետո։ Այս զինադադարի շրջանում չէր դիտվում, որ հնարավոր է լայնամասշտաբ մեծ պատերազմի կրկնություն, բայց մենք հաշվի չառանք, թե ինչպիսի հակառակորդ ունենք»:
«Մենք պետք է նշենք, որ բանակում թերություններ են արձանագրվում, հատկապես, երբ լինում են ռազմական բախումներ: Դա ցավալի է, որովհետև լինում են մարդկային զոհեր»:
«Երբ խոսում ենք զոհերից՝ ցավ ենք ապրում, բայց մենք պետք է գիտակցենք, որ պատերազմի մեջ ենք, և զոհեր դեռ լինելու են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
«Ապրիլյան պատերազմից անմիջապես հետո եղան պաշտոնաթողություններ՝ բարձրաստիճան պաշտոնյաների շարքերում, բայց պատերազմում որոշ խնդիրների հետ կապված՝ կոնկրետ մեղավորներ մատնանշելն իրականությանը չի կարող համապատասխանել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց Հայաստանում Արցախի ներկայացուցչության խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը՝ ընդգծելով, որ բանակը կուռ կառույց է, որտեղ յուրաքանչյուրն իր գործառույթն է իրականացնում։
«Ես համաձայն չեմ, որ ապրիլյան պատերազմը պետք է կոչվի քառօրյա պատերազմ, դա պատերազմի մի դրվագ էր։ Այդ պատերազմը սկսվել է դեռևս 1988-ից և շարունակվում է առ այսօր ու դեռ երկար է տևելու»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց փոխգնդապետ, Շենգավիթ համայնքի նախկին ՀՀ ԵԿՄ վարչության նախագահ Ռոմիկ Մխիթարյանը։
«Ուշադիր եղեք, թե պատերազմող երկրի ներսում որոշ կազմակերպությունների կողմից ինչեր են կատարվում, որն ընդհանրապես չի կարելի թույլատրել։ Վերջերս Արմավիրում տեղի ունեցավ սպանություն․ սպանեցին մի երիտասարդի, որն ապրիլյան պատերազմի քաջարի մասնակիցներից էր»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց գնդապետ, «Տիգրան Մեծ» ռազմամարզական հատուկ վարժարանի հիմնադիր-տնօրեն Կորյուն Ղումաշյանը։
«1994թ. այս կողմ այդ համակարգը խեղաթյուրվել է՝ բոլոր առումներով, և այսօրվա մարտահրավերներին չի համապատասխանում։ Բայց նախարարությունն ինչքան էլ ցանկանա, միայնակ չի կարող փոխել դա»։
«Առաջին խումբ գործերն արագացված կարգով վարույթ են ընդունվել, դրանք հրապարակային են, երևում է կոմունիկացիան, երկրորդ խմբի մասով դեռ հրապարակային որևէ բան չունենք՝ վարույթ ընդունելու հետ կապված»։
«Այսա Խաչատրյանի հայտարարությունից 3 ժամ հետո անմիջապես արձագանքել ենք, եթե հաշվենք այն ժամանակը, որ մենք ծախսել ենք տեսանյութին ծանոթանալու և աշխատավայր հասնելու համար»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Հակառակորդն այլևս ի վիճակի չէ ռազմական գործողություն իրականացնել, բայց դա չի նշանակում, որ դա բավարար է։ Պատերազմն այնպիսի երևույթ է, որ անընդատ նոր ձևեր ու մեթոդներ է փնտրում՝ հակառակորդի հանդեպ գերակայություն ձեռք բերելու համար, և մենք աշխատանքներն իրականացնում ենք այդ ուղղությամբ»,:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում այսօր լրագրողները պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին փոխանցեցին ապրիլյան պատերազմին զոհված սպա Արմենակ Ուրֆանյանի մոր դժգոհությունը, որ իր որդուն ազգային հերոսի կոչում չեն տվել։