«Այդ մարդիկ բանտում են հայտնվելու, ես ձեզ խոստանում եմ». Նիկոլ Փաշինյան

«Այն մարդիկ, ովքեր Հաղարծինը սարքել են ապօրինի ծառահատումների մայրաքաղաք, այդ մարդիկ, եթե խելքները գլուխները չհավաքեն, իրենք էլ են բանտում հայտնվելու, ես ձեզ խոստանում եմ։ Հաղարծինը պետք է դառնա ստեղծագործ նոր Հայաստանի սիմվոլը»,- այսօր Հաղարծինում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նաև նշեց, որ Հայաստանում 10 հազար դրամով առաջնորդվող քաղաքացու ժամանակն ավարտվել է. «Ով կփորձի ժողովրդին նվաստացնել ընտրակաշառքով, նրա տեղը բանտում է, ես ձեզ երաշխավորում եմ»։

Ելույթից հետո վարչապետը մասնակցեց «Հաղարծինի շաբաթի» շրջանակներում կազմակերպված տոնախմբությանը, գնումներ կատարեց տաղավարներից։

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031