Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական բանակը սկսում է Իրաքի Սինջար բնակավայրում քրդական PKK-ի դեմ ռազմական գործողությունները: Սինջարում ռազմական գործողություններ սկսելը Թուրքիայի նախագահը պատճառաբանել է այն իրողությամբ, որ Աֆրինը կորցնելուց հետո քրդական ուժերը նահանջել են Սինջար։
«Բոլորը միաբերան 4 շաբաթ պնդում են, որ դեղատոմսերի կարգը պետք է։ Խնդիրն այն է, որ բժիշկների մի մասն ուզում է, որ կոռուպցիոն ռիսկերը մնան այնտեղ, որտեղ կան»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին ասաց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
Հասարակական կազմակերպությունների հակակոռուպցիոն կառույցի անդամ, բժիշկ-ուռոլոգ Գևորգ Գրիգորյանն այսօր ԱԺ-ում կազմակերպված լսումների ժամանակ հայտարարեց, որ ԱՆ ընտրած քաղաքականությունը հեռանկարային է և իրատեսական մի քանի տարի հետո:
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն անընդունելի է համարում, որ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը ներկա չէ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ կազմակերպված «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներին։
ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանից հետաքրքրվեց. «Այս օրենքը ընդունելիս դուք հանրային կարծիք ուսումնասիրե՞լ եք, մոնիտորինգ արե՞լ եք, զարմանալիորեն ստացվում է, որ մեր կառավարությունը կտրված է ժողովրդից»:
«Եթե ոչինչ չանեինք, մարդիկ շարունակելու էին գնալ, դեղատներից գնել վտանգավոր դեղեր և անհասկանալի բուժումներ ստանալ, մարդիկ պետք է գնային և ուղղորդում ստանային՝ հատուկ դեղերի և դեղատների համար։ Մեր որոշումը հապճեպ չի եղել»,- այսօր խորհրդարանում կազմակերպված լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
«Մամուլում գրել էին, որ քաղաքացիները ստացել են դեղեր, բայց չեն ընդունել, այլ հանել են վաճառքի «սև շուկայում», որովհետև այդ դեղերն արդեն դեղատոմսով են։ Հասարակությունը շատ արագ արձագանքում է որոշման բացթողումներին»:
«ՀՀ-ում դեղատոմսերի վրա անհրաժեշտ է ունենալ միայն ստորագրություն, կնիքի անհրաժեշտություն չկա»,- այսօր խորհրդարանում այս մասին հայտարարեց ԱՆ փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը։
«Այն, որ մենք պետք է գնանք քաղաքակիրթ դեղատոմսերի միջոցով դեղ բերելու ճանապարհով, ակնհայտ է, բայց այն, որ այդ գործընթացի համար պետք է բարենպաստ պայմաններ լինեն, դա էլ է ակնհայտ»:
ՀՀ ԱԺ «Ծառուկյան» խմբակցության նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում ընթանում են «Դեղատոմսերի ձևերը, դեղատոմսեր գրելու, դեղեր բաց թողնելու (ներառյալ՝ էլեկտրոնային եղանակով) կարգի, ինչպես նաև դեղերի և դեղանյութերի հաշվառման կարգը սահմանելու վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումներ:
Facebook ընկերությունը հայտնվել է ծանր կացության մեջ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմայի շուրջը ծագած սկանդալի պատճառով, որին, The New York Times թերթի տվյալներով՝ հաջողվել է հավաքել Facebook-ի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալներ՝ ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակելու համար:
Հոգեբան Սամվել Խուդոյանի տպավորությամբ՝ հասարակությունն անտարբեր է Սերժ Սարգսյանի վարչապետ ընտրվելու հարցի նկատմամբ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հոգեբանն ասաց, որ ժողովուրդը համոզված է՝ Սերժ Սարգսյանն է ընտրվելու:
«Ժողովրդի ատելությունն իշխանությունների նկատմամբ մինչև այն պահն է, երբ գալիս են ընտրությունները։ Հենց գալիս են ընտրությունները՝ այդ 5-10 հազար դրամը վերցնում ու հեչ չեն ատում։ Այ, այստեղ է խնդիրը»։
«Որքան շուտ Սերժ Սարգսյանը հեռանա քաղաքական դաշտից, այնքան շուտ կշահի Հայաստանի Հանրապետությունը, Արցախի գործընթացը։ Երբ բանակցություններ են գնում նույն Ադրբեջանի հետ, մեր փաստարկներից մեկն այն է, որ Ադրբեջանը ոչ ժողովրդավար երկիր է։ Մեր ԵՏՄ գործընկերներից էլ մենք տարբերվում էինք նրանով, որ չունեինք լիդերներ, որոնք տասնամյակից ավելի են իշխում»։
Տարածաշրջանում ստեղծված գլոբալ ռազմաքաղաքական հավասակշռությունը երաշխիք է, որ մեծ պատերազմ Ադրբեջանը չի կարող սկսել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը։
ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը վստահ չէ, թե Սերժ Սարգսյանը կդառնա վարչապետ։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա ասաց, որ հաշվի առնելով Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը, ավելի հարմար կլինի, եթե նա դառնա Անվտանգության խորհրդի քարտուղար՝ որոշակի լիազորություններով և կուսակցական իր լիդերությունով:
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը հասարակական ընդվզման հնարավորություն չի տեսնում։ Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով ներքաղաքական իրավիճակին և խոսելով, ընդհանրապես, պայքարի անհրաժեշտության մասին, նա ասաց, որ իր երկրի համար չպայքարող քաղաքացիական հասարկությունը քաղաքացիական հասարակություն չէ:
«Ավտովարորդների պաշտպանության լիգայի» նախագահ Տիգրան Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ մեքենաների ներկրման ոլորտում մեծ առաջընթաց կա:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ 2017-2018թթ. ընթացքում եղել են այնպիսի եղանակային պայմանների անոմալիաներ, որոնք անցան պատմության գիրկը՝ օդերևութաբանական տեսանկյունից։
«Վաղը սպասվում է շատ ուժեղ տաք օդի ալիք, որը մեր երկիր ներթափանցում է Իրաքի տարածքից։ Չնայած սպասվող ամպամած եղանակին՝ օդի ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, դուք կզգաք գոլ օդ։ Ջերմաստիճանն այսօրվա նկատմամբ կբարձրանա 5-6 աստիճանով, և վաղը կլինի շատ բարձր ջերմային ֆոն»:
«Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո հիմնական ինտրիգը լուծված է. չեմ կարծում, որ որևէ մեկն անակնկալներ է սպասում այս առումով։ Ընտրություններից հետո կսկսվի կաբինետի ձևավորումը։ Կարեն Կարապետյանը կստանձնի առաջին փոխվարչապետի պաշտոնը»:
«ԱՄՆ դեսպանատունն օգնում է Հայաստանին՝ հաղթահարել այս ոլորտում եղած մարտահրավերները, և այս աջակցությունը երկարաժամկետ է ու շարունակական։ USAID-ն օգնել է Հայաստանի գործատուներին՝ աշխատանք ապահովել հաշմանդամություն ունեցողների համար։
«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների գծով փաստաբան Ջոն Վոդաչը նշեց, որ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման» մասին օրենքի նախագիծը համակողմանի և լավ ներկայացնում է, թե որոնք են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները, ինչպիսին պետք է լինեն դրանք:
Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Մաթիաս Քիսլերն այսօր «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն և սոցիալական ներառում․ հաշմանդամության իրավահենք մոտեցման քննարկումը» միջոցառման ժամանակ հիշեց, թե 40-50 տարի առաջ ինչպես էին Գերմանիայում խտրականություն դրևսորում հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ։
«Այն փաստը, որ ՀՀ կառավարությունը պատրաստել է այս՝ առաջին համալիր, համակողմանի և մարդու իրավունքների վրա հիմնված օրինագիծը հաշմանդամություն ունեցող անձանց համար, շատ լուրջ քայլ է»։
«Ակնհայտ է, որ այսօր Թուրքիայի համար բավականին լուրջ հնարավորություններ են ստեղծվել տարածաշրջանում սեփական խնդիրները լուծելու համար»։
«Հանրապետության նախագահը լավագույն մեկնաբանությունը տվեց՝ կապված այն խնդրի հետ, որ ինքն իբր թե ժամանակին ասել է, որ չի դառնալու նախագահ, և, եթե անցնի այս Սահմանադրությունը, ապա չի հավակնելու նաև վարչապետի պաշտոնին»:
«Բակո Սահակյանի ԱՄՆ կատարած այցը բավականին մեծ աղմուկ բարձրացրեց, բայց դա հերթական այց էր, նման այցեր բազմիցս եղել են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ-ում ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը:
«Առաջընթացի բնույթն այնպիսին է, որ յուրաքանչյուր սերունդ միշտ պետք է փորձի ինչ-որ բան այլ կերպ անել, դրանով է, որ մենք կարող ենք առաջ գնալ: Հայաստանում երիտասարդները մեծ մարտահրավերների առաջ են կանգնած։ Պետք է համարձակ կարողանաք ձեր երկիրն այլ մակարդակի բարձրացնել»:
«Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է անչափահասների քանակի կտրուկ նվազում, այս պահին ունենք 3 անչափահաս։ Բայց թեկուզ մեկ անչափահաս դատապարտյալ լինելու դեպքում՝ նրան պետք է տանք կրթության հնարավորություն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «ՔԿՀ-ներում անչափահասների կրթության իրավունքի խախտումները և բժշկական սպասարկման որակը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։