«Գուրգեն Խաժակյանն ԱԳՆ-ից հեռացվել է դիվանագիտական գործունեությունում պիտանի չլինելու պատճառով». ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար

«Երբ առաջին քայլերն էի անում դիվանագիտության ոլորտում, Գուրգեն Խաժակյանի դեպքը որպես օրինակ էր բերվում, քանի որ նա, եթե չեմ սխալվում, ԱԳՆ պատմության մեջ միակ անձնավորությունն է, որ աշխատանքից հեռացվել էր որևէ դիվանագիտական գործունեությունում պիտանիություն չունենալու պատճառով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ԱԳ նախարարության խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը՝ ընդգծելով, որ Խաժակյանի հրապարակումները մեկնաբանության արժանի չեն։

Հիշեցնենք, որ Գուրգեն Խաժակյանը հոդված էր հրապարակել, որտեղ ասվում էր, թե ԱԳ նախարարը «подставка» արեց երկրի նոր ղեկավարությանը, քանի որ ՀՀ ԱԳՆ-ն կոշտ է պատասխանել Լավրովի հայտարարությանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031