«Նիկոլ Փաշինյանի օրակարգում Իրանի նախագահի հետ հանդիպում դեռևս չկա». ԱԳՆ խոսնակի պաշտոնակատար

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի օրակարգում Իրանի նախագահի հետ հանդիպում դեռևս չկա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը։

«Կառավարության ծրագրում նշված է, որ մենք պետք է առանձնահատուկ հարաբերություններ զարգացնենք Իրանի հետ, որոնք բնորոշ են սերտորեն համագործակցող երկու հարևան երկրներին, և պետք է զերծ մնանք աշխարհաքաղաքական զարգացումներից։ Հենց այս պրիզմայով էլ պետք է դիտենք Իրանի և Հայաստանի միջև տեղի ունենալիք առաջիկա փոխայցելությունները տարբեր մակարդակներով։ Վարչապետի օրակարգում նման այց դեռևս նախատեսված չէ։ Եթե նախատեսվի, տեղյակ կպահենք»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է անվտանգության քարտուղար Արմեն Գրիգորյանի գրառմանը, թե առաջիկայում նման այց է նախատեսվում, Նաղդալյանը խորհուրդ տվեց անվտանգության քարտուղարից ճշտել, թե ինչ է նկատի ունեցել։

Հարցին՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների նոր փուլն ուղիղ ազդեցություն կունենա՞ Հայաստանի վրա, Հայաստանն այս ուղղությամբ ի՞նչ է անում, նա պատասխանեց.

Կարդացեք նաև

«Բնականաբար, այս վերջին զարգացումները մտահոգիչ են, բայց Հայաստանը շարունակում է բաց երկխոսություն վարել և՛ իրանական կողմի, և՛ գործընթացում ներգրավված մյուս կողմերի հետ։ Մենք հստակորեն, պարզ ներկայացնում ենք մեզ հուզող հարցերը, մեր մտահոգություններն ու դրանով պայմանավորված մեր դիրքորոշումը։ Մենք փորձում ենք բաց երկխոսություն հաստատել բոլոր կողմերի հետ»։

Տեսանյութեր

Լրահոս