Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

«Սա նոր իրավիճակ է, բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, այդ թվում՝ մենք, այնպես որ, ամեն ինչ նորմալ է»,- այսօր Բերդ քաղաքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հարցին՝ սպասվող հանրահավաքի ու այդ հայտարարության միջև կապ կա՞, նա պատասխանեց, որ հանրահավաքը կապված է 100 օրվա հետ։

Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031