![](/banners/BeFunky-design.jpg)
Հայաստանը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները՝ Ադրբեջանում գերեվարված քաղաքացուն անվտանգ հայրենիք վերադարձնելու ուղղությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/AGM1.jpg)
Չպարզված հանգամանքներում Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի հարցը ՀՀ ԱԳՆ օրակարգում է։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԳՆ մամուլի քարտուղարի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Նաղդալյանը:
«Այս ուղղությամբ շարունակվում են ինտենսիվ աշխատանքները: Օրերս այդ հարցին անդրադարձել է նաև ՀՀ վարչապետը: Մենք շարունակում ենք ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցները՝ մեր քաղաքացուն անվտանգ և որքան հնարավոր է՝ շուտ հայրենիք վերադարձնելու համար»,- ասաց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 15-ին Ադրբեջանում է հայտնվել ՀՀ քաղաքացի, Տավուշի մարզի Բերդավան համայնքի բնակիչ Կարեն Ղազարյանը (1984 թ.): Օգոստոսի 2-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այցելել էր նրա ծնողներին։