Ռոբերտ Քոչարյանը հեռացել է դատարանի դահլիճից. նա ազատ է արձակվել

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից բավարարվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանների բողոքը:

«Դատարանը հրապարակեց որոշման եզրափակից մասը և հայտարարեց, որ բավարարում է պաշտպանների բողոքը, վերացնում է Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանն անձեռնմխելի է»,-  քիչ առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Ռուբեն Սահակյանը։

Նա ընդգծեց, որ օգտվում է անձեռնմխելիության իրավունքից. «Չի կարող անձը ենթարկվել քրեական հետապնդման և պատասխանատվության, իր պաշտոնավարման ընթացքում և պաշտոնավարությունից հետո, եթե նրա գործողությունները բխել են իր կարգավիճակից։ Դատարանի որոշումից բավարար ենք։ Ռոբերտ Քոչարյանը դուրս է եկել դատարանից և գնացել է։ Մեր հետագա քայլերն են՝ սպասել քրեական հետապնդման մարմնի գործողություններին և ըստ այդմ գործել։ Քրեական գործի կարճումը հետագայի խնդիր է»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031